Ընդունելություն առաջին դասարան

4/12/2023, 3:48:00 AM

Ընդունելություն  առաջին դասարան

2023–2024 ուսումնական տարի

Հարգելի՛ ծնող, սովորող, բարեկամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում սկսվել է  2023-2024 ուստարվա ընդունելության համար հայտերի ընդունումը: Կարող եք այցելել կրթահամալիր, ծանոթանալ միջավայրին, դասավանդողների հետ, օր առաջ դառնալ կրթահամալիրային, դասարանական նախագծերի մասնակիցը:

2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարանի դասվարները. 

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ.


Առաջին դասարան ընդունվելու քայլերը.

  • Այցելել կրթահամալիր:
  • Ծանոթանալ ուսումնառությանը վերաբերող փաստաթղթերին։
  • Հանդիպել Ծրագրի ղեկավարի, դասվարի հետ. ծանոթանալ, քննարկել հետաքրքրող, հուզող հարցերը:
  • Գրանցվել, մասնակցել «Մուտք» կրթահամալիր ճամբարին:
  • Կնքել ուսումնառության պայմանագիր:     
  • Մասնակցել հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի պարապմունքներին:


Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ.

  • Ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճեն
  • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  • Երեխայի սոցիալական քարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Երկու լուսանկար (3×4 չափսի)


Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.




Ընդունելությունը շարունակվում է կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում, քոլեջում։ Հայտարարությունները՝ ստորև։