Լրացուցիչ կրթության կազմակերպման կարգ
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին
Սովորողի լրացուցիչ կրթությունը
(այսուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային
կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, կրթական
ծրագրերի ուսումնական պլաններով, «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում
հանրակրթությունում» պետական դրամաշնորհային ծրագրով, սովորողների անհատական ուսումնական
պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական
պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային և անհատական ուսումնական պարապմունքների, ուսումնական
նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:
Սովորողների լրացուցիչ կրթությունը
կազմակերպելու համար կրթահամալիրի կազմում գործում են լրացուցիչ կրթական ծառայություններ
իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոններ, լաբորատորիաների, արվեստանոցների,
արհեստանոցների, ուսումնաարտադրական արհեստանոցների ցանցը։ Կրթահամալիրում լրացուցիչ կրթական ծառայություն կարող են ստանալ
ինչպես դպրոցահասակները, այնպես էլ մեծահասակները:
Կրթահամալիրում գործող ուսումնական կենտրոնները
Իրականացվող
դասընթացներ, նախագծեր |
Մասնաճյուղի
հասցեն |
|
Արատեսի դպրական
կենտրոն (դպրոց բնության գրկում) |
Հայրենագիտական-երկրագործական-բնապահպանական ճամբար Ռազմամարզական ճամբար Փառատոնային ճամբար «Մուտք կրթահամալիր» ճամբար Ստեղծագործական հավաք Երկրագործական նախագծեր Մեղվաբուծություն Մեղվաբույծի տարատարիք ակումբ |
Վայոց
ձորի մարզ, Արատես |
Երաժշտության,
ծեսի, պարի դպրոց |
Երաժշտության, պարի, արվեստի դասընթացներ Ուսումնական օրացուցով որոշված ծեսեր, տոներ Համերգով ուսուցում. հարավարևմտյան ֆիլհարմոնիկ Դաշնամուրի, ջութակի, կիթառի, ֆլեյտայի, ազգային նվագարանի,
վոկալի, պարի լրացուցիչ կրթություն Երգի, պարի, պարերգի ստեղծագործական խմբեր՝ սովորողների, մանկավարժական «Հակաբացիլ Կոմիտաս» հանրակրթական ստուգատես-փառատոն |
Ա.
Բաբաջանյան 25 |
Ինժեներատեխնիկական
ուսումնական կենտրոն (բնագետի դպրոց) |
Սովորողների ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընիթացներ՝ Ճարտարագիտական ռոբոտաշինության սարքաշինության Ուսումնական նախագծեր Թվային ուսուցման միջավայր՝ ներքին ցանց, սերվերային տնտեսություն Հանրակրթական ստուգատեսի կազմակերպում Տեխնոճամբար ԲՏՃՄ էքսպո ԲՏՃ տարատարիք ակումբներ |
Բաբաջանյան
25 |
Մարզադպրոց |
Հանրակրթական, լրացուցիչ կրթության մարզական ակումբներ՝ մարմնամարզություն,
սուսերամարտ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, նետաձգություն,
հրաձգություն, ֆուտբոլ, ավազի վոլեյբոլ, լող, ձիավարություն Ուսումնական նախագծեր՝ եռամարտի, հնգամարտի Ռազմամարզական պարապմունքներ, խաղեր, ճամբարներ Հանրակրթական մարզական ստուգատեսներ, մրցաշարեր Մարզական մանկավարժական ակումբներ |
Բաբաջանյան
25
|
Շախմատի
ուսումնական կենտրոն |
Շախմատ «Իմացումի հրճվանք» ծրագրում Լրացուցիչ կրթության դասընթացներ, ակումբներ Շախմատի առաջնություններ Մանկավարժական ակումբ |
Րաֆֆի 57 |
Ուսումնական
ագարակ (բնասեր-բնապահպանի դպրոց) |
Կենդանիների խնամքի և բազմացման նախագծեր՝ ձիերի, պոնիների, ավանակների շների թռչունների երկրագործական, պարտեզապուրակային նախագծեր խաղողի այգի տնկարան բանաջարաբոստանային մարզական-ազգագրական
նախագծեր ձիավարություն ազգային խաղեր ուսումնական ծեսերի, տոների կազմակերպման, սպասարկման պատանեկան աշխատանքի ճամբար ձիասպորտի, ձիաթերապիայի մանկավարժական ակումբներ |
Բաբաջանյան
38/2 |
Գեղարվեստի
դպրոց |
հանրակրթական կերպարվեստի, տեխնոլոգիայի դասընթացներ սովորողների ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացներ՝
գունանկարի, գծանկարի, կերպարվեստի, քանդակի, ոսկերչության, մետաղի, քարի գեղարվեստական
մշակման, խեցեգործության, գրաֆիկայի, համակարգչային գրաֆիկայի ուսումնական օրացույցով որոշված հանրակրթական ստուգաստեսներ՝
«Ձոն», Արվեստի փառատոն, Արտ-միջավայր, «Լույսեր, ղողանջներ, գույներ», այլ նախագծեր |
Րաֆֆի
69/1 |
Կրթահամալիրում
գործող ուսումնաարտադրական արհեստանոցները
- Մետաղապլաստի
- Բուսաբուծության
- Գինեգործության և սպիրտի թորման
- Կարի և մոդելավորման
- Արտադրական դիզայնի
- Ատաղձագործական
- Հացաթխման
- Մառան
- Ինժեներական
- Սարքաշինական
- ՏՏ, ռոբոտաշինության
- Քանդակի
- Մետաղաձուլական
- Մետաղի և քարի գեղարվեստական մշակման
- Խեցեգործության
Լրացուցիչ կրթության յուրաքանչյուր
կենտրոն ունի իր բլոգը (կայքը), որտեղ թվարկված են տվյալ կենտրոնում մատուցվող ծառայությունները
և վճարները, դրանց նկարագրությունները, պարապողները, պայմանագրի ձև, ուսումնական նյութեր:
Լրացուցիչ կրթություն իրականացնող մանկավարժական աշխատողն իր ուսումնական բլոգում ունի
համապատասխան բաժին, որում հրապարակված են իրականացվող ծրագիրը, ուսումնական նյութերը,
սովորողների ցուցակը։
Սովորողների երկարացված օրվա կազմակերպումը
լրացուցիչ կրթություն է, որ իրականացնում են կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղ հաստատությունները։
Մասնաճյուղի կայքում կա «Լրացուցիչ կրթություն» բաժին, որը ներկայացնում է տվյալ մասնաճյուղում
իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերը, պարապմունքների դասացուցակը, սովորողների
ցուցակները:
Ուսումնական օրացուցով որոշված
ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ կրթություն են, որոնց սովորողը կարող
է մասնակցել ընտանիքի անդամների հետ կամ մենակ։ Ֆլեշմոբը բաց է (կարող է մասնակցել
ցանկացած մարդ): Ֆլեշմոբի առաջադրանքների կազմումը, ստուգումը լրացուցիչ աշխատանք է,
որը համակարգում են մասնախմբերը։ Առաջադրանքները
կազմվում են ըստ մակարդակների՝ առաջադրված խնդիրների բարդության: Առաջադրանքները հրապարակվում
են մասնախմբերի բլոգներում, կայքում։ Մասնակիցն ընտրում է իրեն հասանելի մակարդակը՝
անկախ իր դասարանից կամ տարիքից։ Ֆլեշմոբի պատասխանատուները սահմանված ժամեկետներում
հրարապակում են ֆլեշմոբի մասնակիցների ցուցակներ, արդյունքները։ Ֆլեշմոբի արդյունքները
կարող են քննարվել նաև ուսումնական պարապմունքների ժամանակ։
Լրացուցիչ կրթություն կազմակերպվում
է նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա,
հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային, կրթական փոխանակումների ծրագրով, կրթահամալիրի
սովորողի, աշխատողի ընդունելության կարգերով որոշված «Մուտք կրթահամալիր» և այլ։
Սովորողը լրացուցիչ կրթություն
կարող է ստանալ նաև տնային առաջադրանքների, արձակուրդային ուսումնական նախագծերի միջոցով:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը
կարող է իրականացնել լրացուցիչ կրթություն՝ սահմանված կարգով ներկայացնելով իր ուսումնական
բլոգում իր առաջարկած ծրագիրը, աշխատակարգը (պարապմունքների շաբաթական թիվ, ժամանակացույց),
շահառուներին, ուսումնական նյութերը:
Կրթահամալիրի սովորողն իր լրացուցիչ
կրթությունը կարող է կազմակերպել կրթահամալիրից դուրս: Նա իր բլոգում պարբերաբար պատմում
է իր լրացուցիչ կրթության, հաջողությունների մասին:
Լրացուցիչ կրթության պարապմունքները,
արդյունքները սահմանված կարգով արտացոլվում են կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարության
մեջ։
Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.
- լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրերով և դրանց հավելվածներով որոշված ծնողական դրամական միջոցներով. վճարի չափը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հասատատած` ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով.
- կրթահամալիրում իրականացվող «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով.
- նախաձեռնողների կամավորական աշխատանքով.
- այլ շահառուների, ծնողների, բարերարների, միջազգային ծրագրերի նպատակային ներդրումով։
Վճարովի լրացուցիչ պարապմունքների
մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել
այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր:
Սովորողը կարող է կրթահամալիրի ուսումնական կենտրոնում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիայում իրականացնել լրացուցիչ կրթության իր անհատական նախագիծը՝ համաձայնեցնելով իր աշխատանքը դրա ղեկավարի հետ, ըստ տարածքի զբաղվածության, աշխատակարգի։
«Հանրակրթության մասին ՀՀ օրենքով. «հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով» (հոդված 3.1.1), «հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները» (հոդված 3.1.6), «Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության» (հոդված 7.2), «Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել` 1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները. 2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները. 3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը. 4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները. 5) սովորողների սննդի կազմակերպումը. 6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները. 7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը. 8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը» (հոդված 7.10)։