Ուսումնառության պայմանագրի կնքման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի (նախադպրոցական խմբի սան, դպրոցի սովորող, քոլեջի ուսանող, լրացուցիչ կրթության սան) ուսումնառության պայմանագիրը կնքում են համապատասխան մասնաճյուղի ղեկավարը և՝

  • սովորողի օրինական ներկայացուցիչը (ծնողը). նախադպրոցական խմբի սան, կրտսեր, միջին դպրոցի սովորող
  • ավագ դպրոցի սովորողը (պայմանագրի կողմ), նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը)
  • քոլեջի ուսանողը:

Կրթահամալիրի խորհուրդը հաստատում է ուսումնառության պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա կնքվում է սովորողի ուսումնառության անհատական պայմանագիր:  Պայմանագիրը կնքելուց առաջ դպրոցի ղեկավարը պայմանագրի կողմին (կողմերին) ներկայացնում է հեղինակային կրթական ծրագիրը, դրա կազմակերպման կարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։
Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝

  • 2-5 տարեկաններ
  • 5 տարեկանների ուսուցում
  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ
  • 6-8-րդ դասարաններ
  • 9-րդ դասարաններ
  • 10-12-րդ դասարաններ
  • Քոլեջ:

Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են:
Պայմանագիրը կնքվում է թղթային մեկ օրինակից, որը պահվում է դպրոցի գրասենյակում։ Դրա էլեկտրոնային պատճենը ուղարկվում է ծնողին, հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում։ 

Պայմանագիրը լուծվում է սահմանված կարգով։


MSKH

Edit Delete