Օրը՝ Թումանյանով. առավոտյան ընդհանուր պարապմունքներ
Փետրվարի 19
- Ժամ՝ 09.00-09.15
Օր՝ փետրվարի 19
Վայր՝
- Արտասահման-5 տարեկաններ, 1-3-րդ դասարարաններ
- Հարավային պուրակ- 4, 5-րդ դասարաններ
Մասնակիցներ՝
- 5 տարեկանների, 1-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլք
Ծրագրում՝ ընթերցում, երգում ենք Թումանյան
4-5-րդ դասարաններ
- Իմ երգը
- Մեր ուխտը
- Երկու սև ամպ
- Հատվածներ «Սասունցի Դավիթը» պոեմից
Երգեր
- Ախ ինչ լավ են սարի վրա
- Բարի լույսի զանգեր
1-3-րդ դասարաններ
- Ամպն ու սարը
- Շունը
- Փիսոն
- Ուր գնացին ծաղիկները
Երգեր
- Հարի խնոցի
- Ախ ինչ լավ են
- Հինգ էծ ունեմ
Բառեր
- ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ Ծով բարություն, շընորհք ու սեր Ճոխ պարգև եմ առել վերուստ։Անհուն հանքը իմ գանձերի, Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Սիրտս է առատ, լեն ու ազատ. Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ Ես հարուստ եմ, ես բախտավոր Իմ ծընընդյան պայծառ օրեն,Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։- Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի։Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։ Ու անդադար գընում էին՝Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ…- Հատվածներ «Սասունցի Դավիթը» պոեմից
Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք, Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք, Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք, Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք, Հետո չասեք՝ թե մենք քընած —Դավիթ գող-գող եկավ, գընաց…
***
Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա. Բայց թե մին էլ զենք ու զոռով Վեր եք կացել դուք մեզ վըրա,Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, — Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման. Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի, Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման:ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։
ԾԱՂԻԿՆԵՐԸ
― Ո՞ւր գնացին ծաղիկները...
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։