Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ
Ուսումնական
աշխատանքը 1-12-րդ դասարանում կազմված է հետևյալ հիմնական բաղկացուցիչներից.
·
Դասարանական աշխատանք
·
Տնային աշխատանք`
լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն
Դասարանական
աշխատանք՝ ուսումնական պարապմունք
Դասարանում, դպրոցում,
կրթահամալիրի որևէ ուսումնական տարածքում, պարտեզում, քաղաքային պուրակում,
թանգարանում, ձեռնարկությունում, կատարվող աշխատանքն է, որը պարտադիր է
պարապմունքի մասնակից բոլոր սովորողների համար: Դա սովորողի կողմից արվող
անհատական կամ խմբային աշխատանք է: Դասարանական աշխատանքի արդյունքում սովորողն
ապահովում է պետական հանրակրթական չափորոշչի ներկայացրած պահանջները և գնահատվում
համապատասխան կարգով։ Դասից բացակայող, կրթահամալիրի տնօրենի, դպրոցի ղեկավարի
հրամանով ուսումնական այլ գործունեություն իրականացնող սովորողը դասարանական
աշխատանքը կատարում է տանը՝ որպես հեռավար ուսուցում:
Դասավանդողը ուսումնական
պարապմունքի ծրագիրը նախօրոք հրապարակում է
իր բլոգում: Դասարանում արվող գրավոր առաջադրանքների արդյունքները սովորողներն
հրապարակում են իրենց բլոգներում: Դասարանում կատարվող աշխատանքը ստուգվում է կա՛մ
դասարանում՝ խմբային քննարկման միջոցով, անհատապես, կա՛մ ուսուցչի` սովորողի
վիրտուալ տարածքում արվող գրառումներով և ուղղորդումներով:
Տնային
աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:
Սովորողի անհատական
ուումնական պլանում նշվում են այն գործունեությունները, որոնցից սովորողը` ծնողի
հետ համաձայնեցված, ցանկանում է ունենալ տնային հանձնարարություն`որպես լրացուցիչ
կրթություն: Լրացուցիչ կրթության փաթեթում նախագծեր են, ոչ ստանդարտ խնդիրներ ու
առաջադրանքներ, հետազոտական-ստեղծական
աշխատանքներ: Լրացուցիչ կրթության տնային առաջադրանքներն ուղղված են սովորողի
նախասիրությունների բավարարմանն ու զարգացմանը: Այս փաթեթը դասավանդողը նույնպես
հրապարակում է նախօրոք: Իր առարկայից տնային առաջադրանքներ ստացած սովորողի հետ
դասավանդողն աշխատում է առցանց և առկա` նշանակված խորհրդատվական օրերին և
ժամերին: Գնահատման մատյաններում արտացոլվում են նաև սովորողի տնային
ուսումնական աշխատանքի հրապարակված արդյունքները: