Սովորողի ընդունելության կարգ։ 2024-2025
Հաստատված է կրթահամալիրի
կառավարման խորհրդի՝ 2024թ. մարտի 22-ի նիստում
ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Կրթահամալիրի դպրոց-պարտեզներ,
միջին դպրոց, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարան, հետազոտական վարժարան
(ավագ դպրոց) ընդունվողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ են կրթահամալիրում
ստեղծվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը։ Ընդունելությունը
տարածական սահմանափակումներ չունի։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
երեխաների ընդունելությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր
հիմունքներով՝ դասարանում առավելագույնը 2 սովորողի հաշվարկով։ Սովորողի ընդունելությունը
կրթահամալիր շուրջտարյա է: Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում
է կրթահամալիրի աշխատակիցների երեխաներին, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին
դպրոցում, մասնագիտական կողմնորոշման մեկամյա 9-րդ դասարանում, ավագ դպրոցում, քոլեջում
քույր, եղբայր ունեցողներին։
Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է սույն
կարգով։
Այլ երկրից եկած սովորողի դասարանը որոշվում է․
- սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
- սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում)։
Այլ երկրից առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի եկած մինչև 15 տարեկան սովորողի դասարանը մուտքի ճամբարի արդյունքում որոշում է մանկավարժական խորհուրդը՝ սովորողի, օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, սովորողի տարիքին համապատասխան դասարան կամ մեկ դասարան ցածր։
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկաննների զարգացման և ուսուցման խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբերը ձևավորվում են կրթահամալիրի 2-5 տարեկանների տարատարիք խմբերի և դիմող այն երեխաներից, որոնց 5 տարեկանը լրացել կամ լրանում է ընթացիկ տարում։ Խմբում սաների քանակը 25-30 է: Ընդունելության ժամանակ մատուցվող ծառայության համար սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը:
«Իմացումի հրճվանք» ծրագրի
1-ին դասարան ընդունվում է երեխան, որի վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ
տարում, 2-3-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի երեխան: Դասարանները գործում են
Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական
ներկայացուցիչը) կարող է ընտրել դասարանը: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների
համար կազմակերպվում է մուտքի ճամբար մարտի 25-29-ը, հունիսի 20-24-ը, օգոստոսի
22-ից: Ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբարին մասնակցելը պարտադիր է։ Ուսումնական
տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա
տարատարիք ճամբարը, հանրապետության պետական ուսումնական ուսումնական հաստատությունների
արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Մուտքի ճամբարին մասնակցած,
ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության, լրացուցիչ կրթական ծառայությունների
մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ դպրոց-պարտեզի տնօրենը կնքում է սահմանված
ձևի պայմանագիր։ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով և ժամկետներում ծնողը (օրինական ներկայացուցիչը)
1-ին դասարան ընդունվողի հայտը լրացնում է նաև emis.am կայքում՝ առաջին դասարանցիների
հայտագրման առցանց համակարգում։ Ուսումնական տարվա ընթացքում և 2-3-րդ դասարաններ ընդունվողների
մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի
ղեկավարը։
4-5-րդ դասարաններ ընդունվում
է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան,
Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան
մեկից ավելի դասարաններում: Դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում
է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից: Ուսումնական տարվա ընթացքում
ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական
հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար
է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր
է: Ճամբարին մասնակցած, ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության, լրացուցիչ կրթական
ծառայություններ մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ դպրոց-պարտեզի տնօրենը կնքում
է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում
է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։
Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններ
ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝
կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 5-րդ դասարանը ավարտած) կազմակերպվում է մուտքի ճամբար՝
հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 15-ից։ Ուսումնական
տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության
պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների
օրերին: Մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին
մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած, ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության,
լրացուցիչ կրթական ծառայությունների մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի)
հետ միջին դպրոցի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը
emis.am կայքում կատարում է միջին դպրոցի գրասենյակի ղեկավարը։
Մասնագիտական կողմնորոշման
մեկամյա ուսուցման 9-րդ դասարան ընդունվում է 8-րդ դասարանն ավարտած սովորողը, ուսումնական
տարվա ընթացքում՝ մինչև ուսումնական երրորդ շրջանը դիմող 9-րդ դասարանցի սովորողը,
ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝ կրթահամալիրի միջին
դպրոցի 8-րդ դասարանը ավարտած) կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հուլիսի 1-10-ը, օգոստոսի
15-ից։ Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել
ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական
հաստատությունների աշնանային, ձմեռային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև
արտագնա 3-5-օրյա ճամբարը, ստեղծագործական հավաքը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը
պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ
կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի)
հետ ծրագրի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը
emis.am կայքում կատարում է ծրագրի գրասենյակի ղեկավարը։
Հետազոտական վարժարանի (Ավագ
դպրոցի) 10-րդ դասարան ընդունվում է 9-րդ դասարանն ավարտած սովորողը, 11-12-րդ դասարաններ՝
համապատասխան դասարանի սովորողը: Ընդունվել ցանկացողի համար (այդ թվում՝ կրթահամալիրի
մասնագիտական կողմնորոշման մեկամյա ուսուցման 9-րդ դասարանն ավարտած) կազմակերպվում
է մուտքի ճամբար՝ հուլիսի 1-10-ը, օգոստոսի 15-ից։ Ուսումնական տարվա ընթացքում հետազոտական
վարժարան կարող է դիմել 10-11-րդ դասարանի սովորողը, ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով։ Ուսումնական
տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության
պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների
օրերին: Մուտքի ճամբար է արտագնա 3-5-օրյա ճամբարը, ստեղծագործական հավաքը։ Ընդունվողի
համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող
սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի
և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ Ավագ դպրոցի տնօրենը կնքում է սահմանված
ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը emis.am կայքում կատարում է Ավագ դպրոցի
գրասենյակի ղեկավարը։
Հեռավար ուսուցման սովորողի՝
մուտքի ճամբարին մասնակցությունը հնարավոր չլինելու դեպքում ծանոթությունը կազմակերպվում
է առցանց հանդիպումներով։
Կազմակերպումը
Քայլ 1. 1-4-րդ դասարանցու ծնողը սովորողի հետ, 5-12-րդ դասարանի սովորողը
ծնողի հետ (10-12-րդ դասարանում ծնողի ներկայությունը այս փուլում պարտադիր չէ) դիմում է դպրոց։
Քայլ 2. Դպրոցի ղեկավարը՝
- կազմակերպում է հայտի գրանցումը ընդունելության տեղեկանքում, որը պահվում է դպրոցի էլ.գրասենյակում, հասանելի է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին, ներառականության մասնագետներին.
- ներկայացնում է ընդունելության կարգը, հայտագրման համար անհրաժեշտ տեղեկություններ տալիս․
- սովորողի՝ կրթության առանձնահատուկ կարիքի դեպքում կազմակերպում է ներառականության մասնագիտական մասնագետների, դասավարի (կազմակերպչի) դիտարկումը, դիտարկման արդյունքները գրանցում ընդունելության տեղեկանքում։
Քայլ 3. Սովորողը մասնակցում է ընդունելության համար որոշված մուտքի ճամբարին,
որի ժամկետները և արդյունքները գրանցվում են ընդունելության տեղեկանքում, ճամբարի մատյանում,
4-12-րդ դասարանի սովորողի բլոգում.
Քայլ 4. Սահմանված կարգով կնքվում է ուսումնառության պայմանագիրը՝ հավելվածներով
(անհատական ուսումնական պլան, երկարացված օրվա ճամբարի պայմանագիր), ընդունելության
տեղեկանքում լրացվում են անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ լրացուցիչ կրթության, անհատական
թվային միջոցի, տրանսպորտային ծառայությունից
օգտվելու մասին, առանձնահատուկ կարիքով սովորողի դասարանը-դպրոցը (որոշվում է մանկավարժության
կենտրոնի ղեկավարի կազմակերպման քննարկմամբ)։
Քայլ 5. Ուսումնառության պայմանագիր չկնքելու դեպքում դպրոցի ղեկավարը
ծնողին, 5-12-րդ դասարանի սովորողին ներկայացնում է նրա հայտը մերժելու գրավոր հիմնավորում։
1-4-րդ դասարանցու ծնողը,
5-12-րդ դասարանի սովորողը իրենց հայտի մերժումը կարող են բողոքարկել՝ դիմելով կրթահամալիրի
տնօրենին, հիմնադիր տնօրենին, կրթահամալիրի կառավարման խորհուրդ։ Բողոքարկման հայտ
ստացողը կազմակերպում է հարցի քննարկումը, լուծման համաձայնեցնումը կողմերի հետ։ Համաձայնության
չգալու դեպքում հարցը լուծվում է կրթահամալիրի տնօրենի կողմից։