Սովորողի բլոգի վարման կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

Սովորողի բլոգում առկա է անհրաժեշտ տեղեկություն իր մասին («Իմ մասին» էջ)՝

  • անուն-ազգանուն (հայատառ)
  •  լուսանկար (ներ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը
  •  էլ. հասցեն։

Բլոգի արտաքին հղումներն են՝

  • կրթահամալիրի կայք
  • մասնաճյուղի ենթակայք
  • դասավանդողների բլոգներ
  • դասընկերների բլոգներ
  • մեդիագրադարան
  • սովորողի նախասիրությամբ այլ հղումներ։

Բլոգն ունի արխիվ։ Նյութերի հրապարակման ժամանակը՝ օր-ամիս-տարեթիվ, հասանելի է դիտողներին։

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին)
  2. Առարկայական բաժիններ. առաջադրանքներ-պատասխաններ
  3. Հանրակրթական ստուգատեսներին ներկայացվող նյութեր
  4. Ֆլեշմոբների մասնակցության էջեր
  5. Ընտրությամբ գործունեություն
  6.  Լրացուցիչ կրթություն
  7.  «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  8. Ուսումնական նախագծեր (ուսումնական պլանով որոշված անհատական նախագիծը, դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
  9. Ճամբարային նախագծեր
  10. Ուսումնական ճամփորդություններ
  11. Ինքնակրթություն
  12. այլ նախագծեր, այդ թվում՝ նաև ընտանեկան
  13. Այլ (առօրյայի լուսաբանում, սովորողի նախասիրությամբ նյութեր)

MSKH

Edit Delete