Սովորողի անհատական պլանը կազմելու կարգ
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին
Սովորողի անհատական ուսումնական պլանը (այսուհետ` պլան) ուսումնառության պայմանագրի հավելվածն է։
Այն կազմվում է ուսումնական հինգ շրջանի համար` սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս հւուլիս-օգոստոս՝ հաշվի առնելով դպրոցի ուսումնական պլանը, կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցները։ Անհատական պլանը սովորողը կազմում է ինքնուրույն կամ իր ընտրած խորհրդատուի հետ, համաձայնեցնում ծնողի հետ.
- Առաջին շրջանի համար (սեպտեմբեր-դեկտեմբեր)՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը. առանձին սովորողների համար այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև օգոստոսի 31-ը.
- Երկրորդ շրջանի համար (հունվար)՝ մինչև կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Ուսումնական ձմեռ» նախագծի սկիզբը.
- Երրորդ շրջանի համար (փետրվար-մայիս)՝ ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքոււմ.
- Չորրորդ շրջանի համար (հունիս)՝ մինչև երրորդ ուսումնական շրջանի վերջին շաբաթը.
- Հինգերորդ շրջանի համար՝ մինչև հունիսի վերջը։
Նոր ընդունվող սովորողի անհատական պլանը կազմվում է նրա ուսումնառության պայմանագրի հետ։
Պլանը հաստատում է դպրոցի ղեկավարը։
1-4-րդ շրջաններում դպրոցի ղեկավարը սովորողի անհատական պլանի փոփոխություն կարող է հաստատել` ընդունելով նրա հիմնավորված դիմումը, հիմավորումները մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո, 5-րդ շրջանի պլանը սովորողը կարող է ինքնուրույն լրացնել անհատական, ընտանեկան, այլ նախաձեռնություններով, գրանցելով լրացումը իր ուսւումնական բլգում։
Ուսումնական տարվա ընթացքում դպրոց ընդունվող սովորողի պլանը հաստատվում է մինչև նրա հետ ուսումնառության պայմանագիր կնքելը՝ ընթացիկ շրջանի համար, հաջորդ շրջանների համար՝ կարգի համաձայն:
Պլանի կառուցվածքը։ Սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս շրջաններում պլանում ներառվում են`
- Հանրակրթություն. որոշվում է հեղինակային կրթական ծրագրի օրինակելի ուսումնական պլանով.
- Դպրոցական բաղկացուցիչ. հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանում առաջարկվող ցանկից` սովորողի ընտրությամբ դասընթացներ, ակումբներ, ուսումնական նախագծեր, հետազոտական նախագծեր.
- 6-12-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ մարզական ակումբը (ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզական ակումբի պարապմունքներն են. այլ հաստատությունում մարզական լրացուցիչ կրթություն ստացող սովորողը կարող է կրթահամալիրում մարզական ակումբ չընտրել).
- 10-12-րդ դասարանում՝ սովորողի ընտրութամբ հանրակրթական և ընտրությամբ դասընթացների առաջարկվող ծրագրերը (դասընթացը վարող ուսուցչի անունը).
- Ինքնակրթություն, տնային ուսումնական աշխատանք (ընտրած դասընթացի, նախագծի, լրացուցիչ կրթության աշխատանք).
- Ուսումնական պլանով որոշված համադպրոցական (ընդհանուր) պարապմունքները, ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը, կամավորական աշխխատանք.
- Լրացուցիչ կրթություն դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում. այդ թվում՝ շտկողական աշխատանք, երկարացված օրվա ծրագիր։ Կրթահամալիրում կամ այլ հաստատությունում լրացուցիչ կրթություն ընտրած սովորողը դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կարող է չընտրել ուսպլանում տրված ընտրությամբ դասընթացների ցանկից։ Դրա հիմնավորումը լրացուցիչ կրթությունից ունեցած հաջողությունն է, սովորողի մասնագիտական կողմնորոշումն է։ Սովորողը լրացուցիչ կրթության արդյունքները պարբերաբար ներկայացնում է կրթահամալիրում՝ անհատական-խմբային համերգի, ներկայացման, ցուցահանդեսի, իր ընտրած բնագավառի ամենամյա ստուգատեսի միջոցով։
Հունվարյան, հունիսյան պլանում ներառվում են ուսումնական նախագծեր`
- Հանրակրթական ստուգատեսների մասնակցության
- Ակումբային
- Քաղաքացիական-էկոլոգիական
- Արտադրական
- Համերգային (երաժշտական-պարային)
- Մարզական
- Հայրենագիտական-ճամփորդական
- Կրթական փոխանակման
- Լրացուցիչ կրթության դասընթաց (նախագիծ)
- Երկարացված օրվա ծրագիր։
Հուլիս-օգոստոսի պլանում ներառվում են
- Արշավային, ռազմամարզական, հայրենագիտական, բնապահպանական, փառատոնային, գյուղական, այլ ճամբարներ.
- Ուսումնական ճամփորդություններ.
- Լրացուցիչ կրթության, ինքնակրթության նախագծեր կրթահամալիլրի ուսոււմնական կեննտրններում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում.
- Լրացուցիչ կրթության կարճաժամկետ նախագծեր աշխատարաններ.
- «Ուսումնական ամառ» նախագծով այլ աշխատանք։
Անհատական պլանի բոլոր բաղկացուցիչներով աշխատանքը հաշվառվում է։