Պատանեկան աշխատանքային ճամբարի կարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2016թ.
Պատանեկան աշխատանքի ճամբարը (այսուհետ՝ ճամբար) սովորողների և դասավանդողների համատեղ գործունեության կազմակերպման ձև է: Ճամբարի բովանդակությունը ներառում է.
- նախագծային աշխատանք
- միջավայրի ձևավորման տեխնոլոգիական աշխատանք
- ներքին և արտաքին տարածքների բարեկարգման աշխատանք
- պարտեզա-պուրակային և էկոտեսչական աշխատանք
- աշխատանք գյուղացիական տնտեսությունում
- առավոտյան ընդհանուր հավաք (տողան)
- ընդմիջում
- մշակութային հավաք
- մարզական պարապմունք
- հայրենագիտական արշավ:
Ճամբարի աշխատանքները համակարգում է ճամբարի ղեկավարը, ում նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարականները աշխատում են կրթահամալիրի ուսումնական օբյեկտներում, կրթական պարտեզում: Կրթահամալիրի տնօրենը օգոստոսի համար որոշում է կատարվելիք աշխատանքները, քննարկում ճամբարի ղեկավարի հետ, նշանակում պատասխանատուներին:
Աշխատանքի կազմակերպման պատասխանատուն ճամբարի ղեկավարին ներկայացրած հայտի հիման վրա կազմում է իր աշխատանքային ջոկատը՝ նշված ժամկետով:
Աշխատանքի կազմակերպման պատասխանատուն.
- ճամբարականի աշխատանքի անվտանգ կազմակերպման պատասխանատուն է
- կատարում է ճամբարականների ամենօրյա հաշվառում
- կատարում է աշխատանքի ամենօրյա հաշվառում
- հետևում է աշխատանքային կարգապահությանը, անվտանգ աշխատանքի կանոններին
- աշխատանքի ծավալի փոփոխման դեպքում առաջ` մինչև ժամը 18.00-ն, կրթահամալիրի տնօրենին և ճամբարի ղեկավարին ներկայացնում է աշխատանքի և լրացուցիչ միջոցների ապահովման հայտ:
Աշխատանքային ճամբարը ղեկավարում է Ճամբարի պետը, ով.
- ճամբարականներին ծանոթացնում է կատարվելիք աշխատանքին, աշխատանքային կարգապահությանը
- ըստ ներկայացրած հայտերի կատարում է ճամբարականների բաշխում աշխատանքային օբյեկտներով
- կատարում է շրջայցեր
- ստուգում է ճամբարականների արտահագուստը և ուսապարկերը
- հետևում է աշխատողների սննդակարգին
- կատարում է աշխատանքի կազմակերպիչների ամենօրյա հաշվառում
- կատարում է աշխատանքի շաբաթական հաշվառում, աշխատանքի ծավալը ներկայացնում կրթահամալիրի տնօրենին
- միջնորդում է կրթահամալիրի տնօրենին՝ ճամբարի անդամի հետ պայմանագիրը լուծելու:
Աշխատանքը կատարելու համար ճամբարակակներին ուսումնական օբյեկտում հատկացվում է տարածք, հանդերձարան, արտահագուստ (աշխատանքային կոշիկ, գլխարկ, աշխատանքային ձեռնոց), կրթահամալիրի աշխատանքային ջոկատի տարբերանշան, անհրաժեշտ գործիքներ, տեխնիկական միջոցներ: Ջոկատը պատասխանատու է դրանք սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան և աշխատող վիճակում պահելու համար:
Ճամբարի անդամ կարողէ դառնալ14-18 տարեկան սովորողը: Ճամբարի անդամի հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Ճամբարի աշխատողը վճարվում է համաձայն կատարած աշխատանքի որակի և ծավալի:
Կիրակին ճամբարի հանգստյան օր է: Մյուս օրերին աշխատանքը սկսվում է կրթահամալիրի Մայր դպրոցում` ժամը 8:00` առավոտյան ընդհանուր պարապմունքով:
Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք