ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ
առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի
(կառուցվածքային ստորաբաժանման) տնտեսուհուն աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի հետ:
Տնտեսուհին աշխատում է շաբաթական 6 օր: Աշխատանքի սկիզբը` ժ. 8:45, ավարտը` ժ. 16:45։Շաբաթ օրը աշխատանքային ժամանակը սահմանվում է ժ.
10:00 - 13:45:
Աշխատանքային ժամերի սահմաններում սահմանված կարգով
նախատեսվում է ընդմիջում` 45 րոպե տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
Տնտեսուհու ժամանակավոր
բացակայության դեպքում նրան փոխարինում է մասնաճյուղի ղեկավարի լիազորած
անձը:
Տնտեսուհին կրում է աշխատանքային արտահագուստ։
Տնտեսուհին
մաքրում, ախտահանում է ուսումնական, աշխատաքային,
ընդհանուր օգտագործման տարածքները, սանհանգույցները, կահույքը,
սարքավորումները.
հետևում, աջակցում է կաբինետներում մաքրություն-ինքնասպասարկման աշխատանքին․
հետևում է տարածքի օդափոխությանը, պատուհաններին.
հետևում է աղբի տեսակավորմանը, կազմակերպում է աղբահանությունը․
պատասխանատու է մաքրման պարագաների, աշխատանքային գործիքների օգտագործման
համար.
սահմանված կարգով գրանցում է շենքի ընդունում եւ հանձնումը․
ժամանակին տեղեկացնում է գույքի նորոգման անհրաժեշտության մասին․
տնօրենի հանձնարարությամբ կատարում
է լրացուցիչ աշխատանք։