Պաշտոնական հրահանգ․ պահակ-բակապահի
6/26/2024, 7:32:00 PM
Created By`
LusinePashayan
1․ ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի (կառուցվածքային ստորաբաժանման) պահակ-բակապահին աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի հետ:
3․ Աշխատանքային
ժամերի սահմաններում սահմանված կարգով նախատեսվում է ընդմիջում` 45 րոպե
տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
4․ Պահակ-բակապահի
ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինում է մասնաճյուղի ղեկավարի
լիազորած անձը:
5․ Պահակ-բակապահը
- Պահպանում է ուսումնական, աշխատաքային, ընդհանուր օգտագործման տարածքները
- Գիշերային հերթապահության ժամանակ հետևում է տարածքի անվտանգությանը
- Պահպանում է տարածքի գույքը, սարքավորումները
- Ըստ կարգի գրանցում է շենքի ընդունում եւ հանձնումը
- Ըստ կարգի տեղեկացնում է արտակարգ պատահարների մասին
- Տնօրենի հանձնարարությամբ կատարում է լրացուցիչ աշխատանք․