Ուսումնառության պայմանագրի կնքման կարգ: 2024-2025

Հաստատված է կրթահամալիրի

կառավարման խորհրդի մարտի 22-ի նիստում


ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի (նախադպրոցական խմբի սան, դպրոցի սովորող, քոլեջի ուսանող, լրացուցիչ կրթության սան) ուսումնառության պայմանագիրը՝ որպես պայմանագրի կողմեր, կնքում են համապատասխան մասնաճյուղի ղեկավարը և՝

  • նախադպրոցական խմբի սանի, 1-5-րդ դասարանի սովորողի օրինական ներկայացուցիչը (ծնողը).
  • 6-12-րդ դասարանի սովորողը, քոլեջի ուսանողը՝ հիմնական կրթության հիմքով (պայմանագրի կողմ), նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը).
  • քոլեջի ուսանողը (պայմանագրի կողմ):

Կրթահամալիրի խորհուրդը հաստատում է ուսումնառության պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա կնքվում է սովորողի ուսումնառության անհատական պայմանագիր: Պայմանագիրը կնքելուց առաջ դպրոցի, քոլեջի ղեկավարը, նրա ներկայացուցիչը պայմանագրի կողմին (կողմերին) ներկայացնում են հեղինակային կրթական ծրագիրը, դրա կազմակերպման կարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։ Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ կրթական ծրագրերի՝

  • 2-5 տարեկաններ
  • 5 տարեկաններ
  • 1-3-րդ դասարանցիներ
  • 4-5-րդ դասարանցիներ
  • 6-8-րդ դասարանցիներ
  • 9-րդ դասարանցիներ
  • 10-12-րդ դասարաններ
  • Քոլեջ:

Պայմանագիրը կնքվում է կրթակւան ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են

կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են: Պայմանագիրը կնքվում է թղթային մեկ օրինակից, որը պահվում է դպրոցի գրասենյակում։ Դրա էլեկտրոնային պատճենը ուղարկվում է ծնողին, հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում։

Պայմանագիրը լուծվում է սահմանված կարգով։


MSKH

Edit Delete