Ուսումնական ժամերգության կազմակերպման կարգ
		«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» (այսուհետ՝ ժամերգություն) կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծեսի նախագիծ է, որն իրականացվում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Նախագիծը կարող է իրականացվել նաև այլ եկեղեցիներում՝ ըստ նախապես հրապարակված, հաստատված ծրագրի, ներառվելով ուսումնական օրացույցում։
- Ուսումնական ժամերգությունը կազմակերպվում է ըստ «Մխիթար Սեբաստացի»
     կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրոք հրապարակված ժամանակացույցով՝
     ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15։
 - Ժամերգությանը  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ,
     Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, նախագծային
     խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են
     հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
 - Ժամերգության կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի
     ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված
     նախագծային խմբերը:
 - ժամերգության բովանդակության  պատասխանատուն է նախագծում ընդգրկված
     երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության
     լաբորատորիայի ղեկավարը:
 - Մանկավարժական աշխատողը ժամերգությանը մասնակցում է դպրոցի ղեկավարի
     որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
 - Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից
     նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
 - ժամերգության ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի
     դասավանդողը, որ ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի
     հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն
     երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
 - ժամերգության տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է
     սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
 - Ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
 
Ուսումնական ծրագրում
կարող են ներառվել՝
- հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
 - հոգևոր ծրագրային, նախագծային (անհատական, խմբային) աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների ընթերցումներ,
 - եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
 - կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
 - հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
 - հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ: