Ներառական կրթության կազմակերպման կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Իրավական հիմքեր՝

Կրթահամալիրի դպրոցում հեղինակային կրթական ծրագրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Սովորողի ընդունելության «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցում են դպրոցի ղեկավարը,  դասավանդողները, բազմամասնագիտական խմբի անդամները: Մասնագետները կատարում են երեխայի դիտարկում, արձանագրում կայուն դժվարությունները և կազմում փաստաթղթային փաթեթ:

Ընդունելության էլեկտրոնային տեղեկանքում գրանցվում են սովորողի մասին հետևյալ տեղեկությունները՝ սովորողի տարիքը, կրթական կարիքը, հասցեն, ընտանիքի մասին տեղեկություններ, սովորողի մասին մասնագետի, մանկավարժական աշխատողի դիտարկման արդյունքները, դպրոցը, դասարանը։

Սովորողին կոնկրետ դպրոցում-դասարանում գրանցելու գործընթացը որոշվում է բազմամասնագիտական խմբի առաջարկով, որը հաստատում է մանկավարժության կենտրոնի ղեկավարը՝  նկատի ունենալով դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը, դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում հատուկ կարիքի բարդության աստիճանը՝ (22-25 հոգիանոց խմբում՝ 2-3 սովորող, կրթահամալիրում ընտանիքի ներառվածությունը):

Ուսումնառության պայմանագիրը կնքելուց հետո սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  •  ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  •  բժշկական փաստաթղթեր, հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ (եթե առկա է), բժշկական ախտորոշում (եթե առկա է).
  • անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների, կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից։

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։ Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից:

Խրախուսվում  է, որ ուղեկցողը ունենա հատուկ կրթության մասնագիտություն (հոգեբան, լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ և այլն): Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը։ Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը: Ծնողը նույնպես կարող է լինել ուղեկցող:

Դպրոցի և Ծնողի համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի պարապմունքներին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է։

Սովորողը իր անհատական պլանում սահմանված չափով, կազմակերպմամբ մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումների, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության վճարովի պարապմունքներին։

Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Սովորողի  համար հեռավար, առցանց,  տնային ուսուցում կազմակերպվում է սահմանված կարգով:

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ,  հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Դպրոցում երեխայի հետ աշխատում են կրթահամալիրի  և/կամ ՏՄԱԿ-ի մասնագետները։ Աշխատանքի բաժանումը կատարվում է դպրոցի ղեկավարի, բազմամասնագիտական խմբի, ծնողի համաձայնությամբ։

Ծրագրի մասնագետները իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը:

Կրթահամալիրի բազմամասնագիտական խմբի աշխատանքի հիմնական նպատակը սովորողի ներառումն է դասարանում։ Մասնագետի հետ անհատական պարապմունքներ կազմակերպվում են անհրաժեշտության դեպքում՝ բազմամասնագիտական խմբի, դպրոցի ղեկավարի, ծնողի համաձայնությամբ՝ շաբաթական 2 անգամ, 20 րոպե տևողությամբ։

Հավելյալ պարապմունքները կազմակերպում է ծնողը՝ կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրի շրջանակում, կրթահամալիրից դուրս։

Սովորողի ներառման կազմակերպման համար պահանջվում է  ընտանիքի մյուս երեխաների կրթությունը կազմակերպել կրթահամալիրի համապատասխան կրթական ծրագրերում՝ արգելելով որևէ ձևով սովորողի առանձնացումը Ծրագրով, խտրականության որևէ դրսևորումը:


MSKH

Edit Delete