Մասնաճյուղի ղեկավարի պաշտոնական հրահանգ

Առաջադրված է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի 2016 թվականի հունվարի 11-ի նիստում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական հաստատություն մասնաճյուղի (դպրոցի, քոլեջի) ղեկավարի պաշտոնի նկարագիր

  1. ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) ուսումնական հաստատություն մասնաճյուղի (այսուհետ՝ Դպրոց) ղեկավարը (այսուհետ՝ Ղեկավար) ղեկավարում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով աշխատող Դպրոցներից մեկը:
  2. Ղեկավարը Կրթահամալիրի մանկավարժական աշխատող է:
  3. Ղեկավարին Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է  Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):  
  4. Ղեկավարը պիտի ունենա ուսումնական հաստատություն ղեկավարելու սահմանված ձևի հավաստագիր, տիրապետի գրական հայերենին, առնվազն մեկ օտար լեզվի, համակարգչային MS Office ծրագրային փաթեթին, կարողանա օգտվել ինտերնետից:
  5. Ղեկավարը մասնաճյուղում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրագործման և տարածման պատասխանատուն է:
  6. Ղեկավարի շաբաթական աշխատաժամանակը 40 ժամ է:
  7. Ղեկավարի հիմնական աշխատանքի վայրը Դպրոցն է:
  8. Ղեկավարի համար աշխատանքի վայրում ապահովվում են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ՝ աշխատասենյակ, համակարգչից, ինտերնետից, ուսումնական միջոցներից, ուսումնական գրականությունից անարգել և անվճար օգտվելու հնարավորություն:
  9. Ղեկավարը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել մասնաճյուղի կիսամյակային, տարեկան պլան և հաշվետվություններ:
  10. Ղեկավարը կարող է շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենա:
  11. Ղեկավարի անհատական պլանը (այսուհետ՝ Պլան) հաստատում է Տնօրենը:
  12. Ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Տնօրենը կամ նրա նշանակած անձը:
  13. Ղեկավարը սահմանված կարգով.
  • ներկացնում է մասնաճյուղի զարգացման ծրագիրը, մշակում զարգացման ծրագրից բխող տարեկան աշխատանքային պլան, Դպրոցի տարեկան նախահաշիվը.
  • կազմակերպում է մասնաճյուղի սովորողների ընդունելությունը, խմբից խումբ, դասարանից դասարան, կուրսից կուրս անցումը, մասնաճյուղից սովորողի ազատումը.
  • մասնակցում է կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի, Խորհրդի նիստերին, կրթահամալիրում անցկացվող ուսումնահետազոտական քննարկումներին.
  • ղեկավարում է մասնաճյուղի մանկավարժական խորհուրդը.
  • աջակցում է մասնաճյուղի ծնողական խորհրդի գործունեությանը, սովորողների ինքնավարությանը.
  • կազմակերպում է մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմումը և ներկայացնում կրթահամալիրի մասնաժողով.
  • ապահովում է ուսումնական պլանի իրականացումը, ապահովում է ուսպլանով նախատեսված առարկաների ծրագրերի առկայությունը.
  • կազմակերպում է սովորողի անհատական պլանով որոշված լրացուցիչ կրթությունը, երկարօրյա ուսուցումը, տրանսպորտային տեղափոխումը, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է լրացուցիչ կրթական այլ ծառայության առաջարկ.
  • ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ որոշում է մասնաճյուղի դասավանդողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
  • հաստատում է մասնաճյուղի դասացուցակը, դրանում փոփոխությունները, անհրաժեշտ պայմաններ ապահովում ուսումնական պարապմունքների իրականացման համար.
  • կազմակերպում է բացակայող դասավանդողին փոխարինումը.
  • կազմում և Տնօրենի հաստատմանն է ներկայացում ուսպլանով իրեն վերապահված կարգերը, ապահովում դրանց կատարումը.
  • Տնօրենին առաջարկում է մասնաճյուղի դասավանդողին տույժի ենթարկել կամ խրախուսել, այդ թվում նաև՝ ամենամսյա հավելավճարներ և լրավճարներ նշանակել, պարգևատրել.
  • սովորողին ենթարկում է տույժի կամ խրախուսման, այդ թվում՝ ներկայացնել Տնօրենի կողմից պարգևատրման.
  • վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, մասնաճյուղի դասավանդողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, կազմակերպում ուսումնասիրություններ մասնաճյուղում իրականացվող ծրագրերի շրջանակներում.
  • ապահովում է սովորողների և աշխատողների աշխատանքային և ուսումնական գործունեության անվտանգությունը.
  • ղեկավարում է մասնաճյուղի կայքէջը, հետևում մասնաճյուղի դասավանդողների, սովորողների բլոգներին.
  • կազմակերպում է մասնաճյուղի ընթացիկ պահպանման աշխատանքները.
  • կազմակերպում է սովորողների և դասավանդողների սննդի պայմանները.
  • նյութական միջավայրի բարելավման, վերանորոգման աշխատանքների, ուսումնական միջոցների ձեռքբերման առաջարկություն է ներկայացնում Տնօրենին.
  • Մասնաճյուղի  դասավանդողի հետ քննարկում է նրա անհատական պլանը, դրա փոփոխությունները, ամսական կատարողականը, իրականացնում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.
  • կազմակերպում է մասնաճյուղի դասավանդողի աշխատանքը՝ համաձայն անհատական պլանի.
  • դասավանդողի հետ ծրագրային և մեթոդական հարցեր է քննարկում, նրա համար մասնագիտական զարգացման ծրագիր ձևավորում.
  • Կրթահամալիրի կադրերի տեսուչին է ներկայացնում տվյալ տարում ատեստավորման ենթակա դասավանդողների ցուցակը.
  • Տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծրագրի դասավանդողի անհատական պլանը
  • ապահովում է սովորողի և ծնողի իրավունքների իրագործումը.
  • Տնօրենին է ներկայացնում սովորողի հետ ուսումնառության պայմանագրի լուծման, ուսումնական պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկ.
  • մինչև մայիսի 30-ը Տնօրենին ներկայացնում է հաջորդ ուսումնական տարվա ուսումնական պլանի ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների ցանկը (կատարման ժամկետներով), դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական միջոցների ցանկը.
  • մինչև սեպտեմբերի 1-ը, հունվարի 1-ը Տնօրենի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է մասնաճյուղում ընդգրկված սովորողների կազմը.
  • ըստ հաստատված նախահաշվի՝ ապահովում է ծրագրի ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ ծախսում.
  • հաստատում է տնօրենի լիազորած փաստաթղթերը.
  • կատարում է տնօրենի այլ հանձնարարություններ:
  1. Ղեկավարը, սահմանված կարգով, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակում և կրթահամալիրից դուրս կարող է կատարել նաև այլ՝ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական աշխատանք:

MSKH

Edit Delete