Մանկավարժական ճամբարի կազմակերպում. կարգ
Մանկավարժական ճամբարը
հեղինակային կրթական ծրագրով, ամենամյա ուսումնական օրացույցով որոշված բաց
աշխատարան է, որին մասնակցելը պարտադիր է հեղինակային կրթական ծրագրով աշխատող
մանկավարժական աշխատողի համար։
Ճամբարի կազմակերպումը
հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հանգույց-դպրոցների օրացույցի պարտադիր
նախագծերից է, դրա ձևը որոշում է դպրոցը՝ քննարկելով դպրոցի մանկավարժական
խորհրդում։
Դպրոցները աշխատակարգերը
կազմում են Մանկավարժության կենտրոնի հրապարակած աշխատակարգի հիման վրա։
Աշխատակարգը ներկայացվում
է քննարկման, հրապարակվում է ճամբարի մեկնարկից 3 աշխատանքային օր առաջ:
Դասավանդողները նախապես
գրանցվում են մասնագիտական զարգացման սեմինարներին կամ ներկայացնում
ինքնակրթության, սեմինար պարապմունքի իրենց առաջարկը՝ դրանք որպես բաց նախագծեր
հրապարակվում են դասավանդողի բլոգում, ներկայացվում են աշխատակարգի հրապարակումից
երեք աշխատանքային օր առաջ։
Ճամբարը կարող է
կազմակերպվել՝ ըստ հետևյալ ձևերի՝
·
Առկա
·
Առցանց
·
Համակցված
·
Արտագնա։
Ճամբարի բաղադրիչներն են՝
·
Դպրոցի շաբաթվա
աշխատակարգով որոշված աշխատանքները
·
Մանկավարժական
քննարկումները
·
Մանկավարժական աշխատողի
ինքնակրթությանը, մասնագիտական, մանկավարժական, ՏՀՏ հմտություններին ուղղված
վերապատրաստումներ
·
Մարզական, երաժշտական,
տեխնոլոգիական
·
Արտագնա ճամբարային,
հայրենագիտական, քայլարշավային, հեծանվաերթեր
·
Միջավայրի խնամք,
տեխնոլոգիական զարգացումներ, նյութական միջավայրի բարելավում, խնամք
·
Սովորողների,
դասավանդողների Մուտքի ճամբարներ
·
Քառօրյա վերապատրաստում
·
Սովորողների լրացուցիչ
կրթության ճամբարների համակարգում
·
Սովորողների հետ
իրականացվող հեռավար-առցանց նախագծեր
·
Սովորողների հետ
իրականացվող նախագծեր
·
Այլ՝ տարվա օրացույցով
որոշված նախագծեր։