Մանկավարժական աշխատողի բլոգի վարման կարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողները վարում են ուսումնական բլոգ, որը դասավանդողի և՛ օրագիրն է, և՛ ուսումնական առաջադրանքների, նախագծերի մեդիաշտեմարանը և մանկավարժական նորարարական մոտեցումների, մշակումների մեդիահարթակ, որից ամենօրյա օրակարգով օգտվում են սովորողը, ծնողը, գործընկերները․ այն բաց է բոլոր շահառուների համար։
Ուսուցչի բլոգին ներկայացվող պահանջները՝
- Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։
- Բլոգում նյութերը հրապարակելիս անհրաժեշտ է դրանք առաջին էջում արտացոլել մասնակի՝ կիսելով առավելագույնը 4-րդ տողից
- Պարունակի տեղեկություններ՝
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մասնաճյուղ
- Աշխատողի անուն-ազգանուն, էլ․ փոստի հասցե
- «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, ինքնակենսագրության հղումներով
- Բլոգի բաժինները՝
- տվյալ ուսումնական տարվա սովորողների բլոգները (հղումներ), առաջին երկրորդ դասարանի դեպքում՝ դասվարի բլոգից սովորողների էջերը։
- անհատական պլան
- հաշվետվություն
- վարած-վարելիք դասընթացների ծրագրեր
- ուսումնական նախագծեր
- ստեղծած և օգտագործվող ուսումնական նյութեր
- սովորողների առաջադրանքների փաթեթ (փաթեթներ)
- ճամփորդություն
- ճամբար
- ստուգատես
- մանկավարժական ճամբար
- մասնագիտական զարգացում (սեմինար, վերապատրաստում, ինքնակրթություն)
- մեթոդական մշակումներ (հոդվածներ, թարգմանություններ)
- մենթորական աշխատանք
- կրթական փոխանակումների նախագծեր
- քաղաքացիական-հասարակական նախագծեր
- հետազոտական, դիպլոմային, նախագծային աշխատանք
- ելույթներ ԶԼՄ-ներում (պարտադիր չէ)
Բլոգը պիտի ունենա
- պահոցներ (արխիվ)՝ ըստ տարիների և ամիսների
- մուտքերի ցուցիչ
- արտաքին հղումներ (կրթահամալիրի կայք, գործընկերների բլոգներ, այլ անհրաժեշտ հղումներ)