Ձմեռային ազգագրական փառատոն
1/16/2024, 11:23:00 AM
Created By`
LusinePashayan
Ձմեռային ազգագրական փառատոնը սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:
Մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր, ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք:
Մասնակցության
Տևողությունը՝ հունվարի 8-26-ը:
Ուղղությունները՝
Պարեր
- ազգային պարեր, պարերգեր
- ձմեռային տոներ, ծեսեր
- ազգային խաղեր
- տարածաշրջանային պարեր
- պարային կենցաղ, ատրիբուտներ
- տարազ
- պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
- ծիսական, թեմատիկ պարեր
- օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
- պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
- միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
- քաղաքային քայլքով երաժշտապարային ֆլեշմոբեր
- պարային երևելիներ
- պարային նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
- այլ
Խոհանոց
- ազգային խոհանոց
- ծիսական խոհանոց
- տարածաշրջանային խոհանոց
- հյուրասիրություն, հյուրընկալություն
- խոհանոցային սովորույթներ, ավանդույթներ, հավատալինքներ
- նիստուկաց, բարեմաղթանքներ, կենացներ
- խոհանոցային կենցաղավարություն
- կինը խոհանոցում
- խոհանոցային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
- միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
- կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
- օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների խոհանոցային ազգագրության
- խոհանոցային երևելիներ
- խոհարարական նյութերի, բաղադրատոմսերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
- այլ
Գյուղի, քաղաքի ֆոլկլոր
Բանահավաքչություն, հետազոտություն, հայրենագիտական ճամփորդություն, այլ
- գյուղի, քաղաքի փողոց, բակ, տուն և այլն
- արհեստներ, մասնագիտություններ
- սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
- գերդաստան, տոհմածառ, ընտանիք
- բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
- բարբառներ
- հեքիաթ, ավանդապատում
- երգեր, պարեր, խաղեր
- տարազ
- խոհանոց
- թատրոն, թանգարան, ժողովրդական տուն, վարպետաց տուն
- թեմատիկ նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
- քաղաքային քայլքով երաժշտապարային, բանաստեղծական ֆլեշմոբեր
- այլ
Ազգագրության փառատոնի մասնակցության ձևերը՝
- համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
- թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
- արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
- բաց դաս, լաբորատոր գործունեություն, վարպետաց դասեր
- ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում
Ավելին՝ Ազգագրության բլոգում:
Փառատոնի օրացույցը՝ այստեղ։