Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ
Հեռավար ուսուցման ծրագիրը կարող է ընտրել այն սովորողը (սովորողի օրինական ներկայացուցիչը), եթե՝
- Սովորողը բացակայում է երկրից. ուզում է կրթություն ստանալ հայրենիքում՝ կրթահամալիրում: Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա, կրթական կոնկրետ աստիճանի կամ ժամանակահատվածի համար:
- Սովորողը ուզում է ներառվել կրթահամալիրի բաց կրթական ցանցում։ Բնակավայրի հեռավորության առանձնահատկություններով պայմանավորված ընտրում է հեռավար ուսուցման ծրագիրը: Կնքում է հեռավար ուսուցման պայմանագիր։
- Ուսումնական տարվա ընթացքում սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով ժամանակավոր հեռավար ուսուցման կարող է անցնել կրթահամալիրի դպրոցի 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է առողջական, անձնական կամ ընտանեկան հանգամանքների բերումով։ Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։
- Սովորողն իր նախընտրությամբ կարող է ընտրել նաև համակցված ուսուցման տարբերակը՝ ուսումնական պլանով ամրագրված դասընթացների մի մասն անցնել հեռավար, մյուս մասն՝ առկա. ուսուցման այս ձևի ընտրությունը նույնպես համապատասխան իրավական արտացոլում է ստանում՝ համակցված ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։
Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիրի՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով, ընտրում հեռավար ուսուցման ծրագիրը կամ դրա բաղկացուցիչը: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է, mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ:
Անհրաժեշտ է, որ հեռավար ուսուցման՝
1-12-րդ դասարանի, Քոլեջի սովորողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը, ունենա անհատական ուսումնական բլոգ։
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ
Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված ուսուցչի մասին։
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ
Աղբյուրը՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգ