Հանրակրթական Դիջիթեք 2024

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցները՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ, ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

Ժամանակահատվածը՝  հունվարի 4-26

Ժամանակացույցը

Հունվարի 4-7
Դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, հետազոտական վաարանի, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող նախագծային խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում  են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում, ենթակայքում (սոցկայքերում):

Հունվարի 8-18
Ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին  բավարարող  հայտերը  և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանումը` բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։

Հունվարի 18-26

Ամփոփում

Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքային խմբերի

Առաջին խումբ (5-6 տարեկաններ)

  1. Ի՞նչ է համակարգիչը։
  2. Ի՞նչ եմ կարողանում անել իմ համակարգիչով։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Դաստիարակը կարող է պատրաստել խմբային փաթեթ՝ ներկայացնելով անհատական համակարգչով աշխատանքի ընթացքը։

Երկորդ  խումբ (1-3 դասարաններ)

  1. Իմ համակարգիչը։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում, ի՞նչ աշխատանք եմ կատարում դրանցով:
  3. Իմ ուսումնական  բլոգը։
  4. Սովորող-սովորեցնող նախագծերի ինչպե՞ս եմ  մասնակցել, ի՞նչ եմ սովորել:

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Աշխատանքը ներկայացնում է սովորողը՝ մեծահասակի օգնությամբ: 

Երրորդ  խումբ (4-6-րդ դասարաններ )

  1. Իմ ուսումնական  բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում։
  3. Ո՞ր համակարգչային ծրագիրն եմ  առավել շատ օգտագործում և ինչու՞։
  4. Ի՞նչ համակարգչային նոր ծրագիր եմ  սովորել  դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
  5. Սովորող-սովորեցնող ի՞նչ  նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս է կիրառում։

Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Աշխատանքը ներկայացնում է սովորողը: 

Չորրորդ  խումբ (7-12 դասարաններ) 

  1. Իմ ուսումնական  բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում։
  3. Ո՞ր համակարգչային ծրագիրն(ներ ) եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։
  4. Ի՞նչ համակարգչային ծրագիր եմ սովորել դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
  5. Իմ կազմած  համակարգչային ծրագիրը, հավելվածը։
  6. Իմ ուսումնական նախագիծը (հետազոտական աշխատանքը)։
  7. Սովորող-սովորեցնող ի՞նչ  նախագծի եմ մասնակցել:

Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Աշխատանքը կատարում է սովորողը:

Ծրագրավորողների խումբ

  1. Իմ կազմած համակարգչային ծրագիրը (ներ), հավելվածը։
  2. Google workspace հարթակի տեղայնացում ավագ դպրոցում։
  3. Նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք։
  4. Ուսումնական ինտերնետը կրթահամալիրում։

Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.

  1. Իմ կիրառած ուսումնական նոր գործիքը:
  2. Իմ ստեղծած թվային փաթեթը:
  3. Իմ ստեղծած մոդուլը:
  4. Իմ մեթոդական հոդվածը:

Ավելին՝ Հանրակրթական Դիջիթեքի կայքում:


MSKH

Edit Delete