Հանդիպում Cubee EduLab-ի համահիմնադրի հետ
Փետրվարի 2–ին ՏՏ լաբորատորիայում ունեցանք հանդիպում Cubee Education Lab-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Բարեղամյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մեր կրթահամալիրի և Cubee Lab-ի հնարավոր համագործակցությունը։ Հանդիպմանը մասնակցում էին կրթահամալիրի ուսուցիչները, սովորողները քոլեջից, ավագ ու կրտսեր դպրոցներից։
Նախ մեզ ներկայացրեցին Cubee Lab-ի գործունեությունը։ Նրանք 5-12 տարեկան երեխաների համար անցկացնում են STEM ոլորտում դասընթացներ՝ Lego Education, Lego Electro, Scratch jr, Robotics, Scratch, Arduino, Python։ Քննարկեցինք և ներկայացրեցինք նաև մեր կրթահամալիրի ՏՏ դասերը և «Սովորող-սովորեցնող» նախագիծը այդ ոլորտում։
Ապա խոսեցինք, թե ինչպես կարելի է ուսումնական ծրագրիր ներառել STEAM կրթութական ոլորտը, թե ինչ դասընթացներ կարելի է անցկացնել և ինչ գործիքներով աշխատել։ Բացի այդ, եղավ սովորողների՝ Cubee Lab-ում ապագա աշխատանքի առաջարկ։
Հրապարակումը՝ Լիլիթ Ղազարյանի, 10-րդ դասարան։