Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Իրավական հիմքեր՝

Կրթահամալիրի դպրոցում հեղինակային կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի, ուսանողի (այսուհետ՝ սովորող) ընդունելությունը կազմակերպում է մասնաճյուղի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Սովորողի  ընդունելությանը դրա տարբեր փուլերում մասնակցում են մասնաճյուղի ղեկավարը,  դասավանդողներ, ներառականության մասնագետներ։ Մասնագետները կատարում են երեխայի կրթական կարիքի առաջնային (դպրոցական մակարդակի) գնահատում:

Ընդունելության էլեկտրոնային տեղեկանքում գրանցվում են ընդունելության բոլոր փուլերը՝ հայտի ներկայացում, ընտանիքի մասին տեղեկություններ, սովորողի դիտարկման արդյունքներ, դպրոցի, դասարանի ընտրությունը (որոշվում է մանկավարժության կենտրոնի ղեկավարի համակարգմամբ՝ նկատի ունենալով դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների, ուսանողների ընդգրկվածության թույլատրելի թիվը, դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում հատուկ կարիքի բարդության աստիճանը՝ (22-25 հոգիանոց խմբում՝ 2-3 սովորող, կրթահամալիրում ընտանիքի ներառվածությունը: Սովորողի, ուսանողի ներառման կազմակերպման համար պահանջվում է  ընտանիքի մյուս երեխաների կրթությունը կազմակերպել կրթահամալիրի համապատասխան կրթական ծրագրերում՝ արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորումը:

Սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետները։

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։ Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը (ծնողն ինքը կարող է լինել ուղեկցող): Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը:

Սովորողըն իր անհատական պլանում սահմանված չափով, կազմակերպմամբ մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Սովորողի հեռավար կամ տնային ուսուցում կազմակերպվում է սահմանված կարգով:

Կրթահամալիրի, այլ պետական և հասարակական կառույցների կողմից Ծրագրի դասավանդողների և այլ մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական զարգացման, ծնողների համար՝ իրազեկման սեմինարներ:

Ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է:

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ,  հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ։ Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Կրթահամալիրի և ՏՄԱԿ-ի ներառականության բազմամասնագիտական խումբը անհատական պարապմունքներ իրականացնում է խիստ անհրաժեշտության դեպքում, ծնողի համաձայնությամբ, դպրոցի ղեկավարի որոշմամբ և հսկողությամբ:  Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում ծնողը կարիքը հոգում է դպրոցից դուրս:

Մասնագետին համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովում է դպրոցի ղեկավարը՝ հաշվի առնելով մասնագիտական պահանջները և մասնագետի ծառայությունից օգտվողների թիվը:

MSKH