Կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնադրույթներ
6/12/2023, 11:30:00 PM
Created By`
LusinePashayan
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնադրույթները հիմնվում են այն իրողություննների վրա, որ`
- կրթահամալիրը հեղինակային մանկավարժության «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» խորագրով ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպական կառույցն է.
- Ծրագրի, ինչպես նաև նրա հիմնադրույթների, հեղինակային մանկավարժական ծրագրերի հեղինակները կրթահամալիրի ուսուցիչներն են, մասնագետները, սովորողը` որպես ստեղծող անհատներ.
- Ծրագրի պատվիրատուն իրավական Հայաստանն է, հայաստանցին` դա համարելով ներդրում իր հեռանկարի մեջ.
- Ծրագիրը, հեղինակային մանկավարժության ծրագրերը նախորդ տարիների Ծրագրերի հետևողական զարգացում են, դրանց նորացումը, Կրթահամալիրը` որպես միջավայր, զարգացող հասարակությանը և անհատի պահանջմունքներին և առանձնահատկություններին առավել համապատասխան դարձնելը.
- կրթահամալիրը եղել և մնում է բաց կրթական համայնք, որը շարունակելու է դռները բաց պահել յուրաքանչյուրի համար, որ`
- սովորում է մտածել-ուսումնասիրելով.
- ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին գերադասում է.
- ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
- շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
- շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ. ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի է դառնում.
- տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
- հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:
Հիմնադրույթների ձևն ստեղծվել է 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» տոնի պատրաստման և կատարման ընթացքում` բոլոր տարիքի սովորողների ուսուցիչների, ընտանեկան-դասարանական-խմբային «Կրթահամալիրի յոթ հրաշալիքները» նախագծի արդյունքում:
Կրթահամալիրի 7 հոմանիշները
- Միաբանություն
- Կրթական պարտեզ
- Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա
- Մրջնանոց
- Արշավախումբ
- Ընտանիք
- Համույթ
Կրթահամալիրի 7 որակները
- Ոգեղենություն
- Ստեղծականություն
- Ուսումնատենչություն
- Կատարելության ձգտում
- Համերաշխություն
- Հոգատարություն
- Հայրենաշինություն