Կրթահամալիրի առաջին դասարանցիների՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի կազմակերպման կարգ

Կրթահամալիրի առաջին դասարանցիների՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի կազմակերպման կարգ

Կրթահամալիրում առաջին դասարանցիների՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարը հեղինակային կրթական ծրագրով, ամենամյա ուսումնական օրացույցով որոշված բաց աշխատարան է, որին մասնակցելը պարտադիր է հեղինակային կրթական ծրագրով սովորել ցանկացող վեց տարեկանների համար։

Ճամբարի կազմակերպումը հեղինակային կրթական ծրագիր  իրականացնող հանգույց-դպրոցների օրացույցի պարտադիր նախագծերից է, որի ձևը որոշում է դպրոցը։

«Մուտք կրթահամալիր» ճամբարի նպատակներն են՝

  • առաջին դասարան  ընդունվող սովորողին, ծնողին ներառելու հեղինակային կրթական ծրագրում,
  • ծանոթացնելու հեղինակային մանկավարժությանը,  ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին,
  • ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին,
  • անհատական գործիքներին։

«Մուտք կրթահամալիր» ճամբարի կազմակերպման պատասխանատուն  կրտսեր դպրոցի ղեկավարն է։

Դպրոցի ճամբարի աշխատակարգը կազմում  է դասվարը։ Այն  հաստատում է ծրագրի ղեկավարը։ Աշխատակարգը, որպես բաց նախագիծ, հրապարակվում է դասվարի բլոգում ճամբարի մեկնարկից 5 աշխատանքային օր առաջ:

Դասվարը ճամբարից 5 օր առաջ նամակով գրանցված ծնողներին տեղեկացնում է ճամբարի մասին, կցում ճամբարի ծրագիրը:

Ճամբարը կարող է կազմակերպվել ըստ հետևյալ ձևերի՝

  • առկա
  • համակցված

Արտակարգ պայմաններում ըստ անհրաժեշտության (սովորողի բացակայություն երկրից, առողջական վիճակ, համավարակ)՝ ճամբարը կարող է կազմակերպվել նաև առցանց։

«Մուտք կրթահամալիր» ճամբարներն սկսվում են արդեն գրանցված 6 տարեկանների հետ յուրաքանչյուր ուսումնական տարվա մարտ ամսից։

Առաջին դասարանի «Մուտք կրթահամալիր» ճամբարն ունի երկու բաղադրիչ՝

1․ ծնողական ակումբներ,
2․ աշխատանք սովորողների հետ։

1․ Ծնողական ակումբների ուղղություններ են՝

  • ծանոթություն կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին, մեդիամիջավայրին,
  • ծանոթություն ուսումնառության պայմանագրին, ուսումնական պլանին,
  • ծանոթություն լրացուցիչ կրթության ծառայություններին,
  • մեդիակրթության կազմակերպում,
  • ծանոթություն ծնողի ընթերցարանին։

2․ Դպրոց-պարտեզի առաջին դասարանի՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարի գործունեության ուղղություններ՝

  • ընդհանուր պարապմունք (երգ, պար, ընթերցումներ, ​խաղեր-խաղիկներ)
  • մարմնամարզություն
  • տեխնոլոգիական գործունեություն
  • ​լող բացօթյա լողավազանում
  • հեծանվավարություն
  • շրջակա միջավայրի խնամք
  • այցելություն Ագարակ
  • այցելություն բույսերի լաբորատորիա։

Սովորողը ճամբարին մասնակցում է 3 օր՝ 3-ական ժամով։  Օրերի ընտրությունը կատարվում է ծնողների, դպրոցի համաձայնությամբ (սովորաբար շուրջտարյա ճամբարների ընթացքում), ըստ որի օրացույցը հրապարակվում է դպրոցի ընդունելության էջում։

Հատուկ կարիքով սովորողի մասնակցությունը ճամբարին կազմակերպվում է մասնագետի աջակցությամբ։

Ուսումնական տարվա ընթացքում սովորողը ծնողի հետ կարող է այցելել կրթահամալիր, ծանոթանալ, էլեկտրոնային կամ առկա եղանակով գրանցվել կրթահամալիրի 4 դպրոց-պարտեզներից մեկում՝

«Մուտքի կրթահամալիր» ճամբարի արդյունքով սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է ուսումնառության պայմանագիր։

Աղբյուրը՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգ

MSKH