Կարգեր մշակելու հաստատելու և փոփոխություններ անելու կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատակարգերը, գործունեության կազմակերպման կարգերը, այդ թվում՝ նաև ուսումնական պլանով որոշված (այսուհետ՝ կարգեր), կրթահամալիրի Ներքին կարգապահական կանոնների հավելվածներ են։ Կարգերի, դրանցում փոփոխությունների անհրաժեշտությունը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մասնաճյուղերի, մասնախմբերի ղեկավարների հայտով, ներկայացված պահանջներով (տեխնիկական նկարագրություն)։

Կարգերը մշակում, լրամշակում են (այսուհետ՝ մշակում) հեղինակային մանկավարժոււթյան լաբորատորիայի համակարգմամբ՝ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Լաբորատորիայի ղեկավարը մշակման պայմանավորվածությունը՝ աշխատանքը կատարելու ժամկետներով, առաջարկվող լրավճարի չափով (բացառությամբ ի պաշտոնե արվող աշխատանքի), ներկայացնում է վարչական խորհրդին։ Մշակված կարգը քննարկվում, համաձայնեցվում է կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդներում, մասնաժողովում, վարչական խորհրդում։ Կառավարման խորհուրդ ներկայացվում է կրթահամալիրի տնօրենի կողմից։

Հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգը գործածության մեջ է դրվում տնօրենի հրամանով, հրապարակվում է կրթահամալիրի կայքում, մանկավարժության կենտրոնի, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի, պատասխանատուների բլոգներում։ Մշակողը վճարվում է մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հայտով, աշխատանքը ընդունելուց հետո։


MSKH

Edit Delete