Կաբինետի ղեկավարի աշխատակարգ
6/13/2023, 6:38:00 AM
Created By`
Անահիտ Հարությունյան
Կաբինետի (արհեստանոցի, արվեստանոցի, լաբորատորիայի) ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է, ում կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Կաբինետի ղեկավարը.
- կազմակերպումևապահովումէիրենկցվածկաբինետի(այդթվում՝պատուհանների, միջնորմներիևպատերի) մաքրությունը.
- ապահովումէկաբինետումգտնվողուսումնականմիջոցների(այդթվում՝ինտերնետկապի) անխափանգործունեությունը.
- կազմակերպում է վնասված գույքի, հատակի, միջնորմների, պատերի նորոգումը.
- ջեռուցման սեզոնի ընթացքում կազմակերպում է ջեռուցման մարտկոցներից օդը հանելու աշխատանքը.
- ջեռուցման սեզոնի ընթացքում սահմանված կարգով գրանցում է կաբինետի ջերմաստիճանը.
- հետևում է կաբինետի օդափոխությանը.
- էլեկտրականության հետ կապված հարցերով դիմում է Մկրտիչ Ղազարյանին, տեխնիկայի և ինտերնետի հարցերով՝ Սեն Միքայելյանին, փայտի և ապակու հարցերով՝ Կարապետ Դանիելյանին, ջեռուցման հետ կապված հարցերով՝ Էդուարդ Գավարյանին, կանաչի տարածքի խնամքի հետ կապված հացերով՝ դպրոցի պարտիզպանին, մաքրության հարցերով՝ դպրոցի տնտեսուհուն։
- ապահովում է կաբինետին կից կանաչ տարածքի ամենօրյա խնամքը, բարեկարգումը (առաջին (նախկին նկուղային), երկրորդ (նախկին առաջին) հարկի կաբինետների դեպքում).
Կաբինետի ղեկավարը սահմանված չափի լրավճար է ստանում դպրոցի ուսումնական լրավճարներից:
Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք: