Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբար

5/31/2023, 3:28:00 AM

Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբար

Հունիսի 10-ից

Հարգելի բարեկամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում հունիսի 10-ից գործում են լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարները։ Ճամբարները բաց են 5-11 տարեկանների համար։

 Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • Ընթերցողական նախագծեր
  • Երաժշտություն, պար, ազգային խաղեր. ծեսը՝ ուսումնական նախագիծ
  • Բացօթյա լող, լողափնյա խաղեր
  • Ազգային, բակային խաղեր, հեծանվավարություն
  • Կառուցողական, սեղանի խաղեր 
  • Մասնակցություն փառատոնային նախագծերի, հանդիպումների, պարապմունքների

Ճամբարները գործում են՝

Մասնակցության համար առաջարկում ենք ծանոթանալ ծրագրին, միջավայրին։ 

Տեղեկատու՝ 091431099։