Թվային միջոցների սպասարկում. կարգ

6/13/2023, 6:42:00 AM

Թվային միջոցների սպասարկում. կարգ

Որևէ միջոցառում անցկացնելիս, որի համար անհրաժեշտ է թվային միջոցների տեղադրում, մոնտաժում, ծրագրային ապահովում կամ պրոֆիլակտիկա, պատասխանատուներին զգուշացվում է էլ. փոստի միջոցով առնվազն 24ժամ առաջ հեռավար կամ տեղում (անհրաժեշտությունից ելնելով): Չնախատեսված դեպքերում տեղեկացվում է անմիջապես հեռախոսի միջոցով ու քննարկվում հնարավորինս արագ կազմակերպման տարբերակները:

Պրոյեկտորների աշխատաժամը շաբաթը մեկ անգամ կաբինետի ղեկավարը լրացնում է skydrive-ում իր կաբինետի անվան դիմաց: Լաբորատորիայի ղեկավարը պարտավոր է անընդհատ հետևել այդ ցուցակներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհապաղ ձեռք առնի լամպի փոխարինման գործողություններ:

Կաբինետի ղեկավարը հետևում է որպեսզի կաբինետում առկա թվային միջոցները արտաքինից մաքուր լինեն փոշուց, պահպանվեն անվտանգ շահագործման կանոնները: Սպասարկման խումբը պարբերաբար կազմակերպում է այդ միջոցների ներքին մաքրման պրոֆիլակտիկ աշխատանքները:

Նոր կաբինետ կամ լաբորատորիա կահավորելիս կամ կաբինետը նոր միջոցով համալրելիս լաբորատորիայի ղեկավարը հետևում է, որպեսզի այն համապատասխանի անվտանգ շահագործման և էրգոնոմետրիայի կանոններին: Հետագա փոփոխությունները կատարվում են միայն նրա գիտությամբ:

Լաբորատորիայի ղեկավարը պարտավոր է պարբերաբար շրջել դպրոցներով, ծանոթանալ առաջացած խնդիրների հետ և գտնել ու առաջարկել դրանց ՏՏ լուծումները: Անընդհատ հետևել ՏՏ ոլորտի նորություններին անհրաժեշտության դեպքում դրանք ուսումնական պրոցես ներառելու համար, օգտագործվող ծրագրային գործիքների փոփոխություններին և թարմացումներին, դրանց մասին հրապարակել կայքում, առաջարկել նոր հնարավորությունների կիրառման ոլորտները և անհրաժեշտության դեպքում առաջարկել սեմինարներ՝ ներկայացնելով ամբողջական ծրագիրը:

Թվային միջոցների աշխատանքի խափանման դեպքում կաբինետի ղեկավարը փորձում է ինքնուրույն շտկել (չանելով այնպիսի գործողություններ, որոնցից ինքը տեղյակ չէ և որոնք խախտում են անվտանգ շահագործման կանոնները), չկարողանալու դեպքում զանգահարում է սպասարկան խմբի ղեկավարին, ով պարտավորվում է 24 ժամվա ընթացքում հնարավորինս շուտ շտկել անսարքությունը: Անսարքության մասին սպասարկման խմբի ղեկավարը գրառում է անում հատուկ էլեկտրոնային մատյանում, նշելով կաբինետը, ամսաթիվը և խնդիրը:

Լաբորատորիայի ղեկավարը անընդհատ հետևում է խափանման մատյաններին անհրաժեշտ հետևություններ անելու, խորհրդատվության, սեմինարների կազմակերպման և խափանումների անընդհատ կրկնությունները հնարավորինս քիչ դարձնելու կամ բացառելու համար:

Արտակարգ պատահարի (գողության, սարքի ֆիզիկական վնասման) դեպքում, անմիջապես հայտնվում է արտակարգ պատահարի մասին ըստ կարգի: Այնուհետև տեղեկացվում է սպասարկման խմբի ղեկավարին, ով պարտավորվում է արձագանքել աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի հայտնաբերվի պատահարի պատճառը:

Լաբորատորիայի ղեկավարը, սպասարկման խմբի ղեկավարի մասնակցությամբ, աշխատում է կրթահամալիրյան տեղային ցանցը կազմակերպել հնարավորինս կայուն, պաշտպանված, հարմարեցված հետագա ծավալումներին, ցանցի և համակարգիչների սպասարկումը դարձնելով հնարավորինս կենտրոնացված՝ անհրաժեշտության դեպքում ներառելով համապատասխան ծրագրային փաթեթներ:

Կաբինետի ղեկավարը պարտավոր է ծանոթ լինել ԹՄ-ի անվտանգության կանոններին և սպասարկման և շահագործման տարրական և մինիմալ հմտություններին: Սա ապահովելու համար պարբերաբար, կամ անհրաժեշտությունից ելնելով կազմակերպվում են սեմինարներ:

Կաբինետի ղեկավարը պարտավոր է հետևել պրոյեկտորի անջատելուն և միացնելուն, որպեսզի բացառվի նրա անտեղի շահագործումը:

Թվային միջոցները պլոմբվում են հատուկ թղթերով, որպեսզի բացառվի սարքավորման` այլոց կողմից բացվելը:

 Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք