Թվային միջոցների սպասարկման կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

Կրթահամալիրի մասնաճյուղերում տեխնիկական միջոցները որոշվում են՝ հաշվի առնելով, որ.

  • կրթահամալիրն ունի սերվերային տնտեսություն Մայր դպրոցում, կրթահամալիրի ներքին ցանցով  մասնաճյուղերում գործում է անլար ինտերնետ կապը.
  • առաջին դասարանից սկսած՝ յուրաքանչյուր սովորող գալիս է անհատական թվային միջոցով.
  • դասավանդողը գալիս է իր անհատական թվային միջոցով.
  • սովորողը տանն ունի համացանց.
  •  դասավանդողը տանն ունի համացանց.
  • մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով.
  • հեղինակային կրթական ծրագրով իրականացվում է ուսումնական բլոգների միջոցով ուսուցում.
  • 3-րդ դասարանից սկսած՝ յուրաքանչյուր սովորող ունի ուսումնական բլոգ:

Ընդհանուր օգտագործման թվային միջոցներ.

  • 2-4 տարեկանների խմբերում՝ դինամիկներ երաժշտություն լսելու համար
  • 5 տարեկանների, 6 տարեկանների սենյակներում՝ հեռուստացույցներ
  • դպրոց-պարտեզում՝ երեք տեղ պրոյեկտոր և դինամիկներ՝ միկրոֆոնով, կամ հեռուստացույց՝ ըստ անհրաժեշտության ընդհանուր ներկայացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար
  • միջին դպրոցում՝ չորս կամ հինգ տեղ պրոյեկտոր և դինամիկներ՝ միկրոֆոնով, կամ հեռուստացույց՝ ըստ անհրաժեշտության ընդհանուր ներկայացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար
  • ավագ դպրոցում՝ չորս կամ հինգ տեղ պրոյեկտոր, դինամիկներ՝ միկրոֆոնով, կամ հեռուստացույց՝ ըստ անհրաժեշտության ընդհանուր ներկայացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար
  • քոլեջում երկու տեղ պրոյեկտոր, դինամիկներ՝ միկրոֆոնով, կամ հեռուստացույց՝ ըստ անհրաժեշտության ընդհանուր ներկայացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար
  • նոթբուք-նեթբուք-պլանշետների գրադարանային ֆոնդ։

Կրթահամալիրում, մասնաճյուղում ըստ անհրաժեշտության թվային միջոցների տեղադրման, մոնտաժման, ծրագրային ապահովման կամ պրոֆիլակտիկայի աշխատանքի դեպքում պատասխանատուներին զգուշացվում է էլ. փոստի միջոցով առնվազն 24 ժամ առաջ, արտակարգ պատահարի դեպքում՝ անմիջապես։  Չնախատեսված դեպքերում տեղեկացվում է անմիջապես հեռախոսի միջոցով ու քննարկվում հնարավորինս արագ կազմակերպման տարբերակները:

Թվային միջոցները պլոմբվում են հատուկ թղթերով, որպեսզի բացառվի սարքավորման` այլոց կողմից բացվելը: Կաբինետի (այդ թվում՝ կաբինետ, արվեստանոց, արհեստանոց, լաբորատորիա, ուսումնական սրահ) ղեկավարը հետևում է որպեսզի առկա թվային միջոցները արտաքինից մաքուր լինեն, պահպանվեն անվտանգ շահագործման կանոնները: Կրթահամալիրի թվային միջոցների սպասարկման մասնագետը (այսուհետ՝ մասնագետ) պարբերաբար կազմակերպում է այդ միջոցների ներքին մաքրման պրոֆիլակտիկ աշխատանքները իր, քոլեջի մասնագիտական խմբի ուսանողների, կաբինետի ղեկավարների միջոցով։

Նոր կաբինետ կամ լաբորատորիա կահավորելիս կամ կաբինետը նոր միջոցով համալրելիս մասնագետը հետևում է, որպեսզի այն համապատասխանի անվտանգ շահագործման և էրգոնոմետրիայի կանոններին: Հետագա փոփոխությունները կատարվում են միայն նրա գիտությամբ:

Մասնագետը կրթահամալիրի ներքին  տեղային ցանցը կազմակերպում է հնարավորինս կայուն, պաշտպանված, հարմարեցված հետագա ծավալումներին, ցանցի և համակարգիչների սպասարկումը դարձնելով հնարավորինս կենտրոնացված՝ անհրաժեշտության դեպքում ներառելով համապատասխան ծրագրային փաթեթներ:

Կաբինետի ղեկավարը մինչև կաբինետը ընդունելը ծանոթանում է թվային միջոցների անվտանգ օգտագործման կանոններին, սպասարկման և շահագործման որոշակի հմտությունների: Անհրաժեշտության դեպքում կաբինետների ղեկավարների համար կազմակերպվում են սեմինարներ:

Թվային միջոցների աշխատանքի խափանման դեպքում կաբինետի ղեկավարը փորձում է ինքնուրույն շտկել (չանելով այնպիսի գործողություններ, որոնցից ինքը տեղյակ չէ, և որոնք խախտում են անվտանգ շահագործման կանոնները), չկարողանալու դեպքում դիմում է սպասարկան մասնագետին, որը հնարավոր արագ (մինչև 24 ժամվա ընթացքում) շտկում է անսարքությունը կամ մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին տեղեկացնում խնդրի մասին՝ լուծման այլ առաջարկով:

Մասնագետը պարբերաբար շրջում է դպրոցներով, ծանոթանում թվային միջոցների, կապի խնդիրներին, առաջարկում, կազմակերպում դրանց լուծումները, հետևում է ոլորտի նորություններին՝ օգտագործվող ծրագրային գործիքների փոփոխություններին և թարմացումներին, առաջարկում նոր հնարավորությունների կիրառման տարբերակներ:

Արտակարգ պատահարի (գողության, սարքի ֆիզիկական վնասման) դեպքում, անմիջապես հայտնվում է արտակարգ պատահարի մասին ըստ կարգի: Ֆիզիկական վնասման դեպքում մասնագետը արձագանքում է աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի հայտնաբերվի պատահարի պատճառը, նորոգման հնարավորությունը:


MSKH

Edit Delete