Երկարացված օրվա կազմակերպման կարգ
Երկարացված ուսումնական
օրվա ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի
կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության
պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների
շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի,
սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։
Երկարացված ուսումնական
օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում
են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան
ուղղությունից, որը ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով
արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում
ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող
միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված
օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև
որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։
Ծառայությունը
հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը,
կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների
զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով
նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների
զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև
անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի
ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ
դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և
ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու
հնարավորություն են ընձեռում:
Երկարացված ուսումնական օրը
կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ),
նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն
է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։
Նա վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող
ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը
լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար
կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև
սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային
աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա
կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։
Միջավայր
- Դպրոցի բակ, մարզասրահ, տեխնոլոգիայի և երաժշտության սրահներ
- Տարածք, որտեղ սովորողներն կարող են ազատ և հարմարավետ նստել (Բարձերի, ներքնակներին) և ընթերցել կամ զբաղվել այնպիսի ուսումնական գործունեությամբ, որը սեղան չի պահանջում:
Բովանդակություն
- Համագործակցային (խմբային) աշխատանք
- Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
- Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
- Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
- Որոնողական աշխատանքներ:
- Առցանց դասեր և քննարկումներ:
- Երաժշտության ունկնդրում և տրամադրության արտահայտում նկարելու միջոցով
- Պար, նկարչություն, մարմնակրթություն
- Էլեկտրոնային գրքերի ստեղծում, դրանց առանձնահատկությունների ուսումնասիրում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրություն, կատարած ուսումնասիրության հիման վրա դիտարկուների գրառում, ներկայացում ըստ ցանկության տեսանյութի, պատում, ռադիոլուր
- Երևակայական մտածողությունը զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում