Դասացուցակին ներկայացվող պահանջներ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի դասացուցակներին ներկայացվող պահանջներ

Ուսումնական առաջին, երրորդ շրջան

Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 25):

Կրթահամալիրի օրվա աշխատակարգում (օրացույցում) հրապարակվում են դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրային լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոց-ուսումնաարտադրական արհեստանոցների, դահլիճների  դասացուցակները։

Դասացուցակները կազմվում են սովորողի անհատական պլանի համաձայն։

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի դասացուցակները կազմելիս պետք է հաշվի առնել, որ.

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողները կարող են դասավանդել կրթահամալիրի ուսումնական տարբեր մասնաճյուղերում, որոնք ֆիզիկապես իրարից հեռու են, և մանկավարժական աշխատողին ժամանակ է պետք մի մասնաշենքից մյուսը հասնելու համար.
  • կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, լաբորատորիաները, արհեստանոցները, արվեստանոցները, ուսումնաարտադրական արհեստանոցները, դահլիճները, անկախ իրենց գտնվելու վայրից, սպասարկում են կրթահամալիրի բոլոր ուսումնական մասնաճյուղերի սովորողներին, և սովորողին ժամանակ է պետք մի մասնաճյուղից մյուսը հասնելու համար.
  • սովորողը և մանկավարժական աշխատողը սնվելու և  հանգստի իրավունք ունեն.
  • կրթահամալիրի ուսումնական կենտրոնները, լաբորատորիաները, արհեստանոցները, արվեստանոցները, ուսումնաարտադրական արհեստանոցները, դահլիճները միաժամանակ կարող են սպասարկել սահմանափակ քանակով սովորողների.
  • սովորողը իր անհատական ուսումնական պլանում կարող է ունենալ լրացուցիչ կրթություն։

1-3-րդ դասարաններում «Իմացումի հրճվանք» ծրագրի ղեկավարը, կազմակերպիչը դասվարն է։ Դասարանն ունի իր սենյակը։ Դասացուցակը ապահովում է.

  • անգլերենի և ռուսերենի ամենօրյա ուսուցումը՝ համաձայնեցնելով օտար լեզվի դասավանդողի դասացուցակի հետ.
  • ամենօրյա ֆիզկուլտուրայի պարապմունքները դպրոց-պարտեզի բակում կամ մարզասրահում՝ համաձայնեցնելով մարզասրահի դասացուցակի հետ.
  • հեծանվավարությունը՝ միայն հեծանիվ վարել չիմացողների համար.
  • առաջին դասարանցիների շաբաթական մեկանգամյա լողի պարապմունքը՝ համաձայնեցնելով փակ լողավազանի դասացուցակին.
  • սովորողի ընտրությամբ գործունեության շաբաթական 2 ժամ պարապմունքները՝ մեկական ժամով։

4-5-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է առանձին առարկաների և դասընթացների պարապմունքներով։ Դասացուցակը կազմելիս պետք է համաձայնեցնել դասավանդողների, մյուս դասարանների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ։

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է դպրոց-պարտեզի բնագիտության լաբորատորիայում, դասընթացի մոդուլներում ընդգրկված փորձերի հիման վրա։

Ֆիզկուլտուրան 4-րդ դսարանում կազմակերպում է դպրոց-պարտեզների բակերում կամ մարզասրահներում։ 5-րդ դասարանում մարզաձևի ընտրության  նախապատրաստության պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի մարզասրահներում։ Հեծանվավարության ուսուցումը միայն վարել չիմացողների համար է։

Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են զույգ ժամերով՝ համապատասխան ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, դահլիճներում՝ համապատասխանեցնելով նրանց դասացուցակների հետ։

6-8-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է առանձին առարկաների և դասընթացների պարապմունքներով։ Դասացուցակները կազմվում են դասավանդողների, մյուս դասարանների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ համապատասխանեցնելով։

6-րդ դասարաններում բնագիտությունը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում՝ ուսումնական ծրագրում ընդգրկված փորձերի հիման վրա;

7-8-րդ դասարաններում ֆիզիկայի, քիմիայի պարապմունքները կազմակերպվում են համապատասխան լաբորատորիաներում՝ դասարանը կիսելով։

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի ընտրած մարզաձևով՝ համապատասխան մարզադաշտում, մարզասրահում, մարզադահլիճում, շաբաթական մեկ անգամ՝ զույգ ժամով։

Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, դահլիճներում՝ համապատասխանեցնելով նրանց դասացուցակների հետ՝ զույգ ժամերով։

9-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է առանձին առարկաների և դասընթացների պարապմունքներով։ Դասացուցակները կազմվում են դասավանդողների, մյուս դասարանների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ համապատասխանեցնելով։

Ֆիզիկայի, քիմիայի պարապմունքները կազմակերպվում են համապատասխան լաբորատորիաներում՝ դասարանը կիսելով։

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի ընտրած մարզաձևով՝ համապատասխան մարզադաշտում, մարզասրահում, մարզադահլիճում, շաբաթական մեկ անգամ՝ զույգ ժամով։

Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, դահլիճներում՝ համապատասխանեցնելով նրանց դասացուցակների հետ՝ շաբաթական երկու անգամ՝ զույգ ժամերով։ Մասնագիտական կողմնորոշում չունեցող սովորողների համար հնարավորություն է ստեղծվում տարբեր ուսումնական կենտրոններում լինելու՝ այդ թվում՝ կրթահամալիրի քոլեջում՝ ծանոթանալու քոլեջում առաջարկվող մասնագիտություններին։

10-11-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է առանձին առարկաների և դասընթացների պարապմունքներով։ Դասացուցակները կազմվում են դասավանդողների, մյուս դասարանների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ համապատասխանեցնելով։

Ֆիզիկայի, քիմիայի դասաժամերը կազմակերպվում են համապատասխան լաբորատորիաներում։

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի ընտրած մարզաձևով՝ համապատասխան մարզադաշտում, մարզասրահում, մարզադահլիճում, շաբաթական մեկ անգամ՝ զույգ ժամով։

Սովորողի ընտրությամբ դասընթացները կազմակերպվում են ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, դահլիճներում, կաբինետներում՝ համապատասխանեցնելով նրանց դասացուցակների հետ՝ շաբաթական երկու անգամ՝ զույգ ժամերով։

Ակումբերը, լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են սովորողին և դասավանդողին հարմար ժամերին՝ չխանգարելով ընդհանուր դասացուցակին;

Ուսումնական նախագծերը կազմակերպվում են անհատական կամ խմբային խորհրդատվությունների ձևով, նախագծին համապատասխանող մասնագիտական միջավայրում;

Մասնագիտական կողմնորոշումը կազմակերպվում է անհատական, խմբային հանդիպումների, այցելությունների ձևով, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում, մասնագիտական այլ միջավայրում։

12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է առանձին առարկաների և դասընթացների պարապմունքներով։ Դասացուցակները կազմվում են դասավանդողների, մյուս դասարանների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ համապատասխանեցնելով։

Ֆիզիկայի, քիմիայի դասաժամերը կազմակերպվում են համապատասխան լաբորատորիաներում։

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի ընտրած մարզաձևով՝ համապատասխան մարզադաշտում, մարզասրահում, մարզադահլիճում, շաբաթական մեկ անգամ՝ զույգ ժամով։

Սովորողի ընտրությամբ դասընթացները կազմակերպվում է ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում, դահլիճներում, կաբինետներում՝ համապատասխանեցնելով նրանց դասացուցակների հետ՝ շաբաթական երկու անգամ՝ զույգ ժամերով։

Ակումբերը, լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են սովորողին և դասավանդողին հարմար ժամերին՝ չխանգարելով ընդհանուր դասացուցակին;

Ուսումնական նախագծերը կազմակերպվում են անհատական կամ խմբային խորհրդատվությունների ձևով, նախագծին համապատասխանող մասնագիտական միջավայրում։

«Ցտեսություն» ուսումնական մոդուլը կազմակերպվում է սովորողներին հարմար ժամերին՝ չխանգարելով ընդհանուր դասացուցակին՝ անհատապես և խմբային։

Քոլեջում մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է առանձին դասընթացների, մոդուլների պարապմունքներով։ Դասացուցակները կազմվում են դասավանդողների, կուրսերի, կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արհեստանոցների, արվեստանոցների, դահլիճների դասացուցակների հետ համապատասխանեցնելով։


MSKH

Edit Delete