Դասաբաշխմանը ներկայացվող պահանջներ

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշելիս նկատի են առնվում  նախորդ ուստարում նրա գործունեության արդյունքների վերլուծությունը, նրա ներկայացրած հայտը, կրթահամալիրի կադրերի բանկում գրանցված տեղեկությունները:

Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում, աշխատանքային անհատական պլանը հաստատվում է ըստ ուսումնական շրջանների՝ սեպտեմբեր-դեկտեմբերի, փետրվար-մայիսի, հունվարի, հունիսի, հուլիս-օգոստոսի համար, նկատի ունենալով ուսումնական շրջանների բովանդակությունը, առանձնահատկությունը, աշխատակարգը, աշխատողի արձակուդային ժամանակացույցը։

Ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման ժամանակ առաջնահերթ են.

  • դասընթացի ծրագրի առկայությունը՝ ըստ ներկայացված պահանջների
  • ծրագրային փաթեթը, ներառյալ նախագծերը՝ ներկայացված կարգին համապատասխան
  • սովորողի ընտրությամբ դասընթացի (գործունեության) ծրագիրը.
  • հետազոտական վարժարանում սովորողի՝ դասավանդողին ընտրելու իրավունքի ապահովումը.
  • հետազոտական վարժարանում՝ հետազոտական աշխատանքի թեմաների առկայությունը.
  • քոլեջում՝ դիպլոմային աշխատանքների թեմաների առկայությունը.
  • միջին դպրոցում՝ ուսումնական նախագծերի թեմաների առկայությունը.
  • մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարանում՝ ծրագրի կազմակերպման մեջ միջին դպրոցում, քոլեջում, հետազոտական վարժարանում ծանրանբեռնվածություն ունեցող դասավանդողների ներառումը։

Ուսումնական ծանրաբեռնվածությունը գրանցվում է.

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողների համար կազմված ընդհանուր ֆայլում, որը պահվում է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային պահոցում՝ հասանելի մասնաճյուղերի ղեկավարներին,
  • դպրոցների, քալեջի տարիֆիկացիոն ցուցակներում։

Լրիվ աշխատաժամանակով աշխատող մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը շաբաթական 20-22 դասաժամի միջակայքում է: Սովորողի ընտրությամբ դասընթացի և գործունեության, նախասիրությունների զարգացման ակումբի ժամերը հաշվառվում են հիմնական աշխատաժամանակում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների ժամերը մանկավարժական աշխատողի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են:

Կրթահամալիրի ուսումնական հաստատություն մասնաճյուղի ղեկավարները մասնախմբի ղեկավարների հետ համաձայնեցրած դասաբաշխումը ներկայացնում, անհրաժեշտության դեպքում հիմնավորում են կրթահամալիրի վարչական խորհրդում։ Վարչական խորհրդում դասաբաշխմանը վերաբերող հարցերը լուծվում են համաձայնությամբ՝ դասավանդողի, դպրոցի, մասնախմբի ղեկավարի, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ղեկավարների, կրթահամալիրի փոխտնօրենի լրացուցիչ հիմնավորումներով։ Դասաբաշխման հաստատումից հետո ընդհանուր ֆայլում փոփոխություն կարող է անել միայն աշխատակազմի ղեկավարը՝ մասնաճյուղի ղեկավարի հայտով, տնօրենի համաձայնությամբ։


MSKH

Edit Delete