Գրքի տոնի մեր հեքիաթային արկածները

2/19/2024, 7:55:00 PM

Գրքի տոնի մեր հեքիաթային արկածները

Մարի Միքայելյան

Փետրվարի 19-ին՝ Թումանյան պապիկի ծննդյան օրը, Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողներն առավոտյան ուշ հասան դպրոց ու բոլորն իրենց անհավանական պատճառներն էին ներկայացնում, թե ինչու են ուշացել՝ մեկը Ձախորդ Փանոսին էր օգնում, որ հագուստը գտնի, մեկն իր հանճարեղ ստով թագավորից թագավորության կեսն էր գնացել վերցնելու, մյուսը փիսիկին էր փնտրել և պարզել էր, որ փիսիկը Թավրիզից փախել է Վան, Հուռիին օգնել էին, որ բուրդը գտնի, Ծիտիկի ոտքի փուշն էին հանել․․․

Օրվա մանրամասները՝ տե՛ս այստեղ