Գրասենյակի ղեկավարի պաշտոնական հրահանգ
11/29/2023, 12:21:00 AM
Created By`
LusinePashayan
- ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի (կառուցվածքային ստորաբաժանման) գրասենյակի ղեկավարին (այսուհետ` գրասենյակի ղեկավար) աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի հետ:
- Գրասենյակի ղեկավարը պիտի ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, ազատ տիրապետի գրական հայերենին, համակարգչային MS Office ծրագրին, ինտերնետին, գործնական գրությունների կազմմանը: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
- Գրասենյակի ղեկավարը ապահովվում է աշխատանքային պատշաճ պայմաններով (առանձնասենյակ, համակարգիչ, տպիչ, ինտերնետ, չհրկիզվող պահարան, հեռախոս և այլն):
- Գրասենյակի ղեկավարը աշխատում է շաբաթական 6 օր: Աշխատանքի սկիզբը ամառային աշխատաժամանակով` ժ. 8:45, ավարտը` ժ. 16:45, ձմեռվա աշխատաժամանակով` ժ. 9:30, ավարտը` ժ. 16:30: Շաբաթ օրը աշխատանքային ժամանակը սահմանվում է ժ. 10:00 - 13:45:
- Աշխատանքային ժամերի սահմաններում սահմանված կարգով նախատեսվում է ընդմիջում` 45 րոպե տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
- Գրասենյակի ղեկավարը նյութական պատասխանատվություն է կրում մասնաճյուղի գրասենյակում պահպանվող գույքի, ուսուցման միջոցների, փաստաթղթերի, կրթական լրացուցիչ ծառայությունների դիմաց պայմանագրով որոշված` գրասենյակի միջոցով հավաքագրվող գումարների համար:
- Գրասենյակի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինում է մասնաճյուղի ղեկավարը կամ մասնաճյուղի ղեկավարի լիազորած անձը:
- Գրասենյակի ղեկավարի աշխատանքները համակարգում է տնօրենի աշխատակազմի ղեկավարը:
- Գրասենյակի ղեկավարը ըստ սահմանված կարգի`
- ծանոթացնում է մասնաճյուղերի աշխատողներին կրթահամալիրի ներքին իրավական ակտերին
- կազմում է մասնաճյուղի աշխատողների և սովորողների (սաների) մասին տեղեկատվական բազան, օպերատիվ փոփոխություններ կատարում նրանում
- կազմակերպում է մասնաճյուղերին առնչվող տեղեկատվության ստացումը, տարածումը և պահպանումը
- լրացնում է դասավանդողների և այլ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման թերթիկը, տեղեկություններ ներկայացնում կրթահամալիրի հաշվապահություն
- վարում է սովորողի (սանի) անձնական գործը, հատկացնում անհրաժեշտ տեղեկանքներ
- կազմում է մասնաճյուղի դասացուցակը, ներկայացնում հաստատման և փոփոխություններ կատարում դասացուցակում
- մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ ապահովում է բացակա դասավանդողին փոխարինումը
- վարում է սովորողների շարժմտյանը, մատենավարությունը
- ապահովում է, որ դասը սկսվելուց 15 րոպե առաջ բաց լինեն ուսումնական սենյակները
- համակարգում է ընթերցասրահի, տեսասրահի և ուսումնական այլ սրահների զբաղվածությունը
- պահպանում է ուսումնական այլ միջոցները և հատկացնում դրանք ուսումնական նպատակով
- իրականացնում է սովորողների (սաների) հաճախումների հաշվառումը, օրվա ընթացքում` մինչև ժամը 11:00, բացակաների ցուցակը ներկայացնում տնօրենի գրասենյակ
- անհրաժեշտության դեպքում մասնակցում է սովորողների գիտելիքների ստուգմանը, ստուգման արդյունքների մասին տեղեկացնում սովորողներին և ծնողներին
- մասնակցում է պետական ամփոփիչ ստուգման հանձնաժողովի աշխատանքին` որպես հանձնաժողովի քարտուղար
- պատասխանում է հեռախոսազանգերին, վարում մասնաճյուղի գրագրությունը և ապահովում էլեկտրոնային հաղորդակցությունը
- հավաքում է ուսումնառության պայմանագրով (այդ թվում` պայմանագրի լրացումներով) որոշված լրավճարները և մուտք անում կրթահամալիրի գանձարկղ, հետևում է փոխանցումով կատարվող լրավճարներին` յուրաքանչյուր ամսվա վերջում տնօրենի գրասենյակին ներկայացնելով հավաքագրման արդյունքները
- մասնակցում է ուսումնական ճամփորդությունների կազմակերպմանը, հավաքում կրթահամալիրի փոխադրամիջոցներից օգտվողների ուղեվարձը, մասնակցում սովորողների տեղափոխման կազմակերպմանը: