Գրադարանավարի վերապատրաստում։ Նոյեմբեր

Նոյեմբերի 20-22-ը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում (Բաբաջանյան 25) իրականացնում է գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստվողն աշխատում է իր անհատական ​​համակարգչով:

Մասնակցելու համար պետք է լրացնել հայտը:

Ծրագրում՝ 

Մասնագիտական զարգացում, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացում 

Աշխատակարգ ըստ օրերի

Օր 1, 20-ը նոյեմբերի

10.00 -11.00՝ մասնակիցների դիմավորում Մայր դպրոցում (Բաբաջանյան 25), գրանցում, շրջայց «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, Մայր դպրոցում
11.00-13.00՝  Գրադարանային գործի ընդհանուր հմտություններ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան
13․00-13.30՝  ընդմիջում
13.30-15.00՝ արդի ընթերցավարի աշխատանքի կազմակերպումը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան, գարադարանավարի աշխատաժամանակ, գրադարանավարի օրացույցԳրադարանավարի բլոգ, պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան

Օր 2, 21-ը նոյեմբերի

10.00-12.00՝  Արդի գրադարանավարի աշխատանքում անհրաժեշտ ՏՏ ծրագրային հմտություններ, գրքի թվայնացման աշխատանքներ, պատ․ ՝  Նոննա Գրիգորյան
12.00-12.30՝ Ընդմիջում
12.30- 15.00՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան. էլեկտրոնային գրադարանից օգտվելու և սպասարկելու հմտություններ (նոր գործիքների կիրառում. թվայնացում, էլեկտրոնային փաթեթների ստեղծում, բլոգավարություն), նախագծային աշխատանքը գրադարանում։ Դպրոցական գրադարանավարի աշխատանքը ՏՏ ԴՇՀ համակարգում․ պատ ․ ՝ Լուսինե Ալեքսանյան

Օր 3, 22-ը նոյեմբերի

10.00-12.00՝ Գրադարանավարի էլեկտրոնային մատենավարության հմտություններ, պատ․՝ Նոննա Գրիգորյան
12.00-13.00՝ շրջայց կրթահամալիրում
13.00-13.30՝ ընդմիջում
13.00- 15.00՝ արդի գրադարանավարի աշխատանքը մեդիատիրույթում, սոցիալական հարթակներում` ՖեյսբուքԲլոգԷլեկտրոնային գրադարան, պատ․՝ Լուսինե Ալեքսանյան
15.00՝ վերապատրաստման ամփոփում, վկայագրերի հանձնում

Վերապատրաստման պատասխանատուներ

Ավելին՝ բլոգում:


MSKH

Edit Delete