Արտադրությամբ ուսուցման կազմակերպումը կրթահամալիրում
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՔՈԼԵՋ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԵՐՊՈՒՄԸ
Արտադրությամբ ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ է՝ որոշված առարկայական ծրագրով, մասնագիտական կրթությամբ, ըստ մասնագիտությունների կամ ըստ ուսումնական նախագծերի: Այն համատեղում է տեսական գիտելիքը և գործնական աշխատանքային փորձը՝ թույլ տալով ուսանողներին ստանալ թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ իրենց ընտրած մասնագիտության մեջ՝ աշխատելով իրական արտադրական միջավայրում:
Արտադրությամբ ուսուցումը երկակի ուսուցման ձև է՝ այլընտրանքային-հեղինակային մոտեցման մոդելով, որը հնարավորություն է տալիս ուսանողներին`
ստանալ թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ իրենց ընտրած մասնագիտության մեջ՝ աշխատելով իրական արտադրական միջավայրում,
ձեռք բերել անհրաժեշտ գործնական հմտություններ՝ աշխատելով կրթահամալիրի ուսումնական լաբորտորիաներում, արհեստանոց-արվեստանոցներում,
ձեռք բերել աշխատանքային փորձ, որը նրանց կօգնի ավելի հեշտ մտնել աշխատաշուկա,
կիրառել տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում,
հաստատել կապեր արտադրական ոլորտի մասնագետների հետ,
ձևավորել մասնագիտական կարիերա:
Ուսանողը ներգրավված է նախագծային ուսուցման ծրագրերում, որոնք համատեղում են տեսական գիտելիքների ուսուցումը և իրական նախագծերի իրականացումը կրթահամալիրում, գործընկեր ընկերություններում:
Ուսանողները աշխատում են իրական արտադրական նախագծերի վրա՝ ստանալով գործնական փորձ, արտադրանք:
Ուսանողը կարող է ընտրել տարբեր մասնագիտություններ, որոնք համատեղում են գործնական ուսուցման բաղադրիչներ:
Արտադրությամբ ուսուցման նպատակներն են՝
- Տեսական գիտելիքների կիրառում
- Գործնական հմտությունների ձեռքբերում
- Աշխատանքային փորձի ձեռքբերում
- Փորձառության իրականացում
- Արտադրական կապերի ստեղծում
- Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստում
- Մասնագիտական կարիերայի զարգացում
Արտադրությամբ ուսուցման ծրագրի արդյունավետ իրականացման համար սահմանված են հստակ խնդիրներ՝
Որպես ուսումնական նախագիծ՝ արտադրությամբ ուսուցման նախագծերը պիտի ունենան իրենց էջը մասնակիցների բլոգներում, ենթակայքում։
Արտադրությամբ ուսուցման գործընթացի բոլոր ուղղությունները ներկայացվում, լուսաբանվում են ուսումնական բլոգներում, հրապարակվում Քոլեջի, կրթահամալիրի կայքէջերում:
Արտադրությամբ ուսուցման ստուգատես
Արտադրությամբ ուսուցման ստուգատեսը դասվանդողների, ուսանողների, սովորողների անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ ներկայացնելն է:
Արտադրությամբ ուսուցման ստուգատեսը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի: Ստուգատեսի ուղղություններն են՝
- արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում,
- ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ,
- մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ.
- ցուցադրություն, իրացում (վաճառք)
- ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում:
Ստուգատեսն անց է կացվում երկու փուլով: Ավելին՝ հղմամբ (2024թ․):
Կրթահամալիրում արտադրվում են հետևյալ ապրանքները՝
Սեբաստացի գինի
Սեբաստացի մեղր
Չիր, չամիչ
Ծաղիկներ, սերմեր
Կավե կիրառական և դեկորատիվ սպասք, իրեր
Կտորե պայուսակներ, այլ իրեր