Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակում և իրականացում. կարգ
Ավագ դպրոցում (այսուհետ՝
դպրոց) սովորողի ինքնակրթությունը իր անհատական ուսումնական պլանով որոշված
դասընթացի կամ դրա որևէ բաժնի ինքնուրույն յուրացումն է: Սովորողը ծրագրային
նյութը ինքուրույն յուրացնելու մասին դիմում է դպրոցի ղեկավարին՝ ներկայացնելով
ինքնակրթության անցնելու հիմնավորում: Սովորողին կցվում է մանկավարժ խորհրդատու
(այսուհետ՝ խորհրդատու), ով օգնում է սովորողին՝ ինքնակրթության ծրագիրը կազմելու:
Խորհրդատուն ստուգում է, որ սովորողն իմանա դասընթացի ծրագիրը: Ինքնակրթության
ծրագրը պարունակում է.
·
Դասընթացի ծրագրի
բաժինների հերթականությունը
·
Յուրաքանչյուր բաժնի
յուրացման համար անհրաժեշտ ուսումնական գրականության, ուսումնական միջոցների,
ուսումնական նյութերի ցանկը
·
Յուրաքանչյուր բաժնի
յուրացմանը հատկացվող ժամանակը
·
Տվյալ բաժնի յուրացումն
ստուգելու ձևը և միջոցները (միջանկյալ ստուգում)
·
Ուսումնական
(հետազոտական, ստեղծագործական) նախագծի թեմա:
Սովորողի ինքնակրթության
ծրագիրը հաստատում է դպրոցի ղեկավարը, ում հրամանով սովորողին տրվում է որոշակի
ժամանակում այդ ծրագիրն իրագործելու իրավունք:
Դպրոցի գրասենյակը համապատասխան փոփոխություններ է կատարում սովորողի անհատական
դասացուցակում:
Միջանկյալ ստուգումը չհանձնելու դեպքում սովորողը զրկվում է ինքնակրթության
ծրագիրը շարունակելու իրավունքից: