Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
Առցանց ուսուցումը` որպես ուսումնական պարապմունքի կամ տնային աշխատանքի կազմակերպման ձև, կիրառում են.
- դասավանդողը` իր վարած դասընթացի ծրագրով որոշված բովանդակությամբ.
- ուսումնական նախագծերի ղեկավարը (համակարգողը).
- ակումբի ղեկավարը.
- դպրոցի ղեկավարը, կրթական ծրագրի մշակման համակարգողը` կրթական ծրագրի մշակման քննարկումներ։
Առցանց պարապմունքի թեման հրապարակվում է վարողի կողմից։ Այդտեղ նշվում է նաև պարապմունքի հասցեն (կայքի էջ, բլոգ, Microsoft-ի համապատասխան տարածք, Scipe)։ Առցանց պարապմունքի հղումն ուղարկվում է այն սովորողներին, ում համար պարապմունքին մասնակցելը պարտադիր է, և կրթահամալիրի մյուս դպրոցներում սովորող հասակակիցներին, նրանց, ում կարող է հետաքրքրել։
Առցանց պարապմունքը գրանցվում է դպրոցի էլեկտրոնային մատյանի` առցանց պարապմունքների էջում։ Առցանց պարապմունք վարողը պարապմունքի մասին հաշվետվություն է ներկայացնում նույն էջում` մասնակիցների թիվը, բացակաների ցուցակը, արդյունքների մասին նշումներ։ Առցանց պարապմունքին սովորողի մասնակցությունը (արդյունքը) գնահատվում է դասընթացի, նախագծի, ակումբի գնահատման էլեկտրոնային մատյանում։
Առցանց պարապմունքները հավաքվում են դպրոցի կայքի համապատասխան բաժնում (հիմնական դպրոցի դեպքում`նաև դասարանի էջում), ակումբի էջում, նախագծի էջում։
Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք