Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպում. կարգ
Ամառային ստեղծագործական
բաց ճամբարը (այսուհետ՝ ճամբար) ուսումնական նախագիծ է: Այն կազմակերպվում է նույն
հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է
մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: Կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի
ճամբարը գործում է որպես ստեղծագործական պլեներ: ճամբարի ղեկավարին (այսուհետ՝
ղեկավար) և նրա ներկայացմամբ՝ ճամբարի ջոկատների ղեկավարներին, նշանակում է
կրթահամալիրի տնօրենը: Ճամբարի տևողությունը 12 օր է (երկուշաբթիից մինչև հաջորդ
շաբաթվա ուրբաթ):
Ճամբարի գործունեության
պարտադիր բաղադրիչ են.
·
առավոտյան ընդհանուր
տողան,
·
մասնագիտական
պարապմունքներ (կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի),
·
ընդմիջում,
·
մարզական պարապմունքներ,
այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ,
·
շրջակա միջավայրի խնամքի
աշխատանք,
·
մշակութային ժամանաց
(ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում),
·
պարուսուցում,
·
օրվա վերջի ընդհանուր
տողան։
Ճամբարը ծնողների
համաձայնությամբ կարող է ունենալ նաև արտագնա, արշավախմբային բաղադրիչ։
Ճամբարի գործունեության
ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
Ճամբարի ուղեգրի արժեքը
ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Սովորողը ուղեգիր կարող
է ստանալ տարվա ընթացքում առարկայական ֆլեշմոբների, պլեներների,
ցուցադրությունների արդյունքում: Մարզերից եկած սովորողների գիշերակացը
կազմակերպվում է կրթահամալիրի կացարաններում:
Ճամբարի գործունեությունը
ամեն օր լուսաբանվում է կրթահամալիրի կայքում, համապատասխան ուսումնական կենտրոնի,
մասնախմբի բլոգում, մասնակիցների բլոգներում:
Ճամբարի ավարտից հետո,
մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության
բովանդակային և ֆինանսական հաշվետվություն: