«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարզական պարապմունքները որոշված են հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ «Ֆիզկուլտուրա»՝ 1-5-րդ դասարաններ, քոլեջ, «Ֆիզկուլտուրա և անվտանգ գործունեություն»՝ 6-12-րդ դասարաններ, «Ռազմամարզական ճամբար»՝ 10-12-րդ դասարաններ:

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։  Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել կիսամյակի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել: Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է:

Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են սահմանված նորմատիվներ:

Մարզական հանրակրթական և լրացուցիչ պարապմունքների կազմակերպման ցուցանիշները։

 


հանրակրթություն

լրացուցիչ կրթություն

մարզաձև

խմբում քանակը

ժամերի քանակը

խմբում քանակը

պարապմունք

գինը

նետաձգություն

10

3

մինչև 10

2

6․000     8․000

սուսերամարտ

15

3

մինչև 10

2

6․000     8․000

հրաձգություն

10

3

մինչև 10

2

6․000     8․000

մարմնամարզություն

20

3

մինչև 20

2

6․000     8․000

ձիավարություն  

անհատական

2

10․000

սեղանիթենիս

20

3

մինչև 20

2

6․000     8․000

ֆուտբոլ

20

3

մինչև 20

2

6․000     8․000

բասկետբոլ

20

3

մինչև 20

2

6․000     8․000

վոլեյբոլ

20

3

մինչև 20

2

6․000     8․000

ձեռքիգնդակ

20

3

մինչև 20

2

6․000     8․000

հեծանվավարություն  

մինչև 10

2

8․000   10․000

լող  

մինչև15


8․000   10․000

 


Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք

MSKH

Edit Delete