«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում հոգեբանի
1/22/2024, 11:55:00 PM
Created By`
LusinePashayan
Կրթահամալիրում հոգեբանը
- ունի բարձրագույն կրթություն.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- դպրոցի ղեկավարի, դասավանդողների հետ մասնակցում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատմանը, սովորողի անհատական պլանի կազմմանը.
- մասնակցում է կրթական կարիքով սովորողների՝ խմբում (դասարանում) ներառմանը, նրանց հետ աշխատանքի անհատականացմանը.
- սովորողներին ներառում է իր ղեկավարած նախագծերում.
- համընդհանուր ներառականության նպատակով կարողանում է օգտագործել կրթահամալիրում ստեղծված նյութական միջավայրը, վարում է մասնագիտական զարգացման պարապմունքներ դասվարների, կազմակերպիչների, դասավանդողների համար, փոխանցում հոգեբանական տարբեր մեթոդներ, հնարքներ.
- որպես լրացուցիչ ծառայություն՝ վարում է սովորողի անհատական պլանով որոշված թերապևտիկ, շտկող և զարգացնող պարապմունքներ.
- զբաղվում է ինքնակրթությամբ, մասնակցում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման սեմինարների, քննարկումների․
- կատարում է համընդհանուր ներառականությանն ուղղված հեղինակային մեթոդական մշակումներ, ստեղծում է ուսումնական նյութեր։
Կրթահամալիրի Գործատու-ն՝ հղմամբ։
Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46։