«Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի բաց հավաք
Հունվարի 25, 26
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 25-ին և 26-ին մանկավարժական բաց հավաք է, որի ժամանակ կներկայացվի Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու։
Հանրային ներկայացումը ներառում է ուսումնական բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, հրավիրյալ մասնագետի հետ հանդիպում, հասարակական գիտություններից սովորողների հետազոտական աշխատանքների հանրային պաշտպանություններ, նախագծային գործունեության արդյունքների ներկայացում-քննարկում, գործընկեր դպրոցի սովորողների նախագծերի ներկայացում կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում և Քոլեջում։
Ուղղությունները՝
- Կլոր սեղան՝ «Հասարակագիտական առարկաների դասավանդումը կրթահամալիրում»
- Հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանքների հանրային ներկայացում
- Նախագծային գործունեության արդյունքների ներկայացում-քննարկում
- Հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ․ հյուրը՝ ազգագրագետ Լուսինե Խառատյան
- «Ճանաչենք մեր հարևաններին» նախագծով քննարկումներ
Ծրագիր՝
Հունվարի 25
09։30-10։00՝ հյուրերի ընդունելություն Մայր դպրոցում (հասցե՝ Առնո Բաբաջանյան 25)
10։00-11։00՝ կլոր սեղան՝ «Հասարակագիտական առարկաների դասավանդումը հեղինակային կրթական ծրագրով». հետազոտական վարժարանի ընթերցասրահ
11։10-12։10՝ հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ․ հյուրը՝ ազգագրագետ Լուսինե Խառատյան
12։10-12։35՝ շրջայց հասարակագիտական ճամբարային ջոկատներով միջին և ավագ դպրոցներում
12։55-13։35՝ «Ճանաչենք մեր հարևաններին» նախագծով՝
- «Իրանի սոցիալ-մշակութային իրականաությունը»․բաց պարապմունք՝ կինոդիտում-քննարկում. հետազոտական վարժարանի ընթերցասրահ
- Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ․կլոր սեղան-ներկայացում. կենտրոնական ընթերցասրահ
13։30-14։00՝ օրվա ամփոփում-պարատուն. Մարմարյա սրահ
Հունվարի 26
09։00-09։15՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում (հասցե՝ Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, Րաֆֆու փողոց)
09։15-09։30՝ քայլք Մայր դպրոց․Սուրբ Երրորդություն եկեղեցի-Սարալանջ-Մայր դպրոց
10։00-10։55՝ նախագծային գործունեության արդյունքների ներկայացում. հետազոտական վարժարանի ընթերցասրահ
- հասարակագիտական գործիչներին նվիրված օրացուցային նախագծեր-հավաքներ՝ «Տիգրան Հայրապետյանական օրեր․մարտի 18-22, մրցանակակիրներ» , «Վանո Սիրադեղյանական օրեր․նոյեմբերի 6-17, մրցանակակիրներ»
- հետազոտական ավագ դպրոց-վարժարանի սովորողների նախագծային խմբի աշխատանքների արդյունքների ներկայացում-քննարկում
11։05-12։00՝
- հասարակագետ-դասավանդողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն, սովորողների հետազոտական աշխատանքների անոնս
- «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյանները» պիլոտային դասընթացի պարապմունք /վարում է Հրայր Խաչատրյանը
12:00-12:30՝ շրջայց հասարակագիտական ճամբարային ջոկատներով միջին և ավագ դպրոցներում
13։00-13։15՝ քայլք Քոլեջ
13։15-14։15՝ հասարակագիտությունը Քոլեջում․համագործակցային նախագծերի արդյունքների ներկայացում
14։15-15։00՝ Գինու դպրոցի ներկայացում, ընդմիջում
15։00-15։15՝ քայլք Մայր դպրոց
15։15-16։00՝ Ղափամայի ծեսով ուրբաթ համերգ․ Մարմարյա սրահ
Ձեր մասնակցությունը գրանցեք այստեղ։
Համակարգող՝ Վարդան Կարապետյան։