Առավոտյան ընդհանուր պարապմունքներ. նոյեմբերի 20-24

11/17/2023, 7:42:00 PM

 Առավոտյան ընդհանուր պարապմունքներ. նոյեմբերի 20-24

Հասմիկ Մաթևոսյան

Ժամ՝ 09.00-09.15

Օր՝ նոյեմբերի 20-24

Վայր՝ 

  • Արտասահման-5 տարեկաններ, 1-3-րդ դասարաններ
  • Երաժշտության լաբորատարոիա- 4, 5-րդ դասարաններ

Մասնակիցներ՝ 5 տարեկանների, 1-5-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագիր

«Առավոտյան ուսումնական ժամերգություն» նախագծով

Հատվածներ  Սուրբ պատարագից

  • Ն. Շնորհալի՝ « Նայեաց սօրով»
  • Հ. Պլուզ՝ «Այսօր ձայնն հայրական»
  • Քրիստոս ի մեջ

Պարերգեր նախագծով

  1. Մոկաց շուկեն
  2. Առնեմ էրթամ
  3. Կռունկ ծափ տուր
  4. Կռունկ հոփ տուր
  5. Նարըմ նանայ
  6. Այ, ինդիլո

«Խմբերգեր» նախագծով

«Աշխատանքային  երգեր» նախագծով

  • Գունդ անեմ
  • Քուրիկ Զիզի
  • Ջաղացս մանի
  • Տատիկ զալուր



Միասնական պարեր


  1. Ապարանի գյովնդ
  2. Փալանչո
  3. Կարնո քոչարի
  4. Լորկե
  5. Կոմիտաս՝ Շորոր

Ընթերցում ենք

  • Հ. Թումանյանի «Ս. Դավիթ» էպոսից հատված

***

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հ. Թումանյան

  • Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
 Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝

Դեպի լույսը մեր ուխտի։

Հայտարարություններ

Շնորհավորանքներ

Այլ

Ընդհանուր պարապմունքների պատասխանատուները ներկայացված ցանկից ընտրում են տարիքային խմբերին համապատասխան երգեր, պարեր, ընթերցումներ: