«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաք

Մարտի 14, 15

Հարգելի բարեկամ, մարտի 14-15-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, հետազոտական վարժարանում, քոլեջում  «Օտար լեզուներ» բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացման օրեր են։

Սիրով հրավիրում ենք կրթահամալիր՝ ծանոթանալու օտար լեզուների ուսուցման-ուսումնառության մեր հեղինակային փորձին։ Օտար լեզուներ դասավանդելու իրենց  փորձն են ներկայացնում տարբեր կրթական աստիճաններում աշխատող անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն դասավանդողները։

Մարզերից մասնակցիները կարող են օգտվել կրթական փոխանակումների մեր կացարանից։ 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը։


Մարտի 14

09։00՝ ընդհանուր պարապմունք

9։20-ից՝ օտար լեզուներով պարապմունքներ

09։20՝ «Զգացումներ»․ անգլերեն․ Հասմիկ Սարիբեկյան և 2-րդ դասարանցիներ, Արևմտյան դպրոց, 2․1 կաբինետ

09:20` «Ընթերցում ենք» նախագծի « Արգելված գրքեր» թեման, անգլերեն․ Նունե Այդինյան և 11-րդ, 12-րդ դասարանցիներ, Վարժարան, ընթերցասրահ 

10։10՝ «Վիրտուալ ճամփորդություն աշխարհի հրաշալիքներով»․ անգլերեն․Անահիտ Ամիրխանյան և 10-րդ դասարանի սովորողներ․ Մայր դպրոց, Վարժարան, ընթերցասրահ

11։05՝ «Ապագա մասնագետները ներկայցնում են»․ անգլերեն․Իրինա Ապոյան և 11-րդ դասարանի սովորողներ․ Մայր դպրոց, Վարժարան, ընթերցասրահ

11։55՝ «Ծանոթանում ենք հաստատություններին» նախագծի «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներ» թեման, անգլերեն․ Նունե Այդինյան և 11-րդ դասարանցիներ, Վարժարան, ընթերցասրահ

12.00՝  «Գուլպաների ժողովը». ռուսերեն․Դիանա Ղազարյան և 2-րդ դասարանցիներ․Արևելյան դպրոց,  վերնատուն

13։00՝ «Բարեկենդան». ռուսերեն․ Էլինա Սիմոնյան, Անահիտ Բալաբեկյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզ,  վերնատուն

13։00՝  «Ծնունդդ շնորհավոր՝ մեծն Շառլ Ազնավուր»․ ֆրանսերեն․  Կարինե Թևոսյան և ընկերներ․  Վարժարան, ընթերցասրահ

13։30՝  բաց պարապմունք  լեզվակիր Բիանկա Գրելլայի հետ․ իտալերեն․  Մարիամ Սարդարյան և ընկերներ․ Վարժարան ընթերցասրահ

13:35` բաց պարապմունք Բրյուսովի անվան համալսարանի իսպաներենի դասախոս Լուսինե Ղազարյանի հետ, իսպաներեն, Ռուզաննա Սարգսյան, Վարժարան, 3․1 դասասենյակ

14։00՝ բեմադրություն «Մեծ ճանապարհորդներ». ռուսերեն․ Աննա Շմելյովա, Ժաննա Հակոբյան և ընկերներ,  Մայր դպրոց, փոքր դահլիճ

Մարտի 15

9։00-9։15՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում 

9։20-ից՝ օտար լեզուներով պարապմունքներ

09։20՝  «Բիզնես և գովազդ, երիտասարդ ձեռներեցներ»․ անգլերեն․ Իրինա Ապոյան և ընկերներ․ Վարժարան, ընթերցասրահ

09։20՝ քննարկում «Անասնաֆերմա․ Ջորջ Օրուել»,․ անգլերեն, Սիլվա Հարությունյան և 10-րդ դասարանի սովորողներ․ Վարժարան, 3․4 կաբինետ

10։10՝ Սովորող-սովորեցնող նախագիծ․ «Լեզվական խաղերը ռուսերենի դասաժամերին»․ Անահիտ Բալաբեկյան  և ընկերներ․ Միջին դպրոց, 3․1 կաբինետ

11։00՝ «Պատմություն երջանկություն բառի մասին»․ ռուսերեն․  Հայկյան Դիանա և ընկերներ․ Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3․2 կաբինետ

12։00՝ ռադիոբեմադրություն Չարլզ Դիկենս «Սուրբ Ծննդյան երգ» ․ ռուսերեն․ Աննա Ֆրանգյան և ընկերներ․  Հյուսիսային դպրոց-պարտեզ, Artասահման

12։00 «Օտարալեզու ստվերների թատրոն»․ անգլերեն․ Աննա Գանջալյան և ընկերներ․ Հարավային դպրոց, թատրոն-ավտոբուս

12։00՝ «Ստվերների թատրոն․ ռուսական ժողովրդական հեքիաթներ» ․ ռուսերեն․ Վիկտորյա Հովսեփյան, Բելլա Մովսեսյան, Հարավային դպրոց-պարտեզ, թատրոն-ավտոբուս

13։30՝ ռուսերեն գրված հետազոտական աշխատանքների ներկայացում․ Անի Ավետսիսյան և ընկերներ․ Վարժարան,  ընթերցասրահ

13։00՝ Իսպաներեն նախագծի ամփոփում «Իմ թաղամասը», Բելլա Աբրահամյան և ընկերներ, Քոլեջի վերնատուն

13։15` «Հայաստանի մարզերը» , անգլերեն և ռուսերեն համատեղ նախագիծ,  Մարիամ Քալանթարյան, Արմինե Խաչատրյան և ընկերներ, Քոլեջի վերնատուն

14։00՝ կլոր  սեղան «Օտար լեզուների» ուսուցումը կրթահամալիրում․ Քոլեջի վերնատուն

15։15՝ Հնչու՛մ են օրերը, կանչո՛ւմ են, դարձի՛ր․․․ուրբաթ-համերգ․ Մարմարյա սրահ

Օտար լեզուներով հայտարարությունները՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, վրացերեն։


MSKH

Edit Delete