Կրթահամալիրը՝ հայկական ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքի

7/22/2024, 7:24:00 AM

Կրթահամալիրը՝  հայկական ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքի

Հուլիսի 20-21, Սիզնս այգի

Հուլիսի 20-ին և 21-ին Դիանա Աբգարի անվան այգում (Սիզնս այգի) տեղի կունենա Հայկական ձեռագործ իրերի ցուցահանդես վաճառք, որին մասնակցում են կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները։
Կրթահամալիրը ներկայանալու է 94 տաղավարում։

Տոնավաճառին ցուցադրվելու են կրթահամալիրում ստեղծված տարատեսակ ձեռագործ իրեր՝

  • կավե իրեր
  • ձեռագործ զարդեր
  • էկո-պայուսակներ
  • մագնիսներ, խաղեր, այլ
  • հայկական զարդանախշերով գաթաներ, հաց

Կազմակերպվելու են ինտերակտիվ աշխատարաններ՝

  • գորգագործություն
  • կավագործություն
  • էկոպայուսակների նկարազարդում
  • ազգային երգ ու պար

Ցուցահանդես-վաճառքի համակարգողներ՝ Հասմիկ Գրիգորյան, Ռիմա Երեմյան։ 
Ավելին՝ այստեղ։