Դպրոցը պետք է հիմնված լինի ուսուցչի ու սովորողի ընկերության վրա….

7/4/2024, 4:16:00 AM

Դպրոցը պետք է հիմնված լինի ուսուցչի ու սովորողի ընկերության վրա….

Աշոտ Բլեյան

Դպրոցը պետք է հիմնված լինի ընկերության վրա՝ ուսուցչի ու սովորողի, ինչպես այն բլեյան դպրոցում է։ Դա համակեցություն է, միասին ապրել, ու պետք է լինի ուրախ, առանց վախերի։ Այն պետք է լինի բաց, որովհետև հասարակության դպրոցն է, ու հասարակությունը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում իր դպրոցում, հասարակությունը նաև պետք է լիարժեք մասնակցի այդ համակեցությանը։ Դպրոցի, մանկապարտեզի ու ընդհանրապես մեր հաջողությունները պետք է կարողանանք կառուցել ընկերության մթնոլորտի, ընկերական սիրո ու համերաշխության վրա։ 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Նյութը՝ Աշոտ Բլեյանի բլոգում։