Վարժարան դիմող սովորողներին

7/6/2024, 10:27:00 PM

Վարժարան դիմող սովորողներին

«Մուտք վարժարան» աշխատարան, ճամբար

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանում սկսվել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը: Վարժարան դիմողներին հրավիրում ենք մասնակցելու՝

  • հուլիսի 1-4-ը՝ «Մուտք վարժարան» 4-օրյա աշխատարանին, 
  • հուլիսի 6-8-ը՝ Արատեսում եռօրյա հայրենագիտական ճամբարին։

Աշխատարանը և ճամբարը համակարգում են կրթահամալիրի դասավանդողներ Ժաննա Հակոբյանը,  Իրինա Ապոյանը։

Մասնակցության համար անհրաժեշտ միջոցներ.

  • անհատական թվային միջոց (նոթբուք, պլանշետ).
  • արտագնա փուլում՝ ուսապարկ, քնապարկ (ցանկության դեպքում՝ նաև արշավային կարիմատ), անհատական հիգիենայի պարագաներ, մարզական հագուստ, կոշիկներ, լողազգեստ։

Հայրենագիտական ճամբարի ուղեգիրն արժե 8000 դրամ (հաշվարկված են միայն սննդի, տրանսպորտի կազմակերպման ծախսերը)։ 

Մանրամասն՝ վարժարանի կայքէջում.