Ստուգատեսները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

11/3/2024, 1:02:00 AM

Ստուգատեսները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հունվարյան ամենամյա բաց ստուգատեսների նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը և նախագծել ստուգատեսային հինգ ուղղությունների զարգացումը առաջիկա տարվա համար:

Հինգ ստուգատեսները՝

  1. Հանրակրթական Դիջիթեք
  2. Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես
  3. Մարմնամարզական ստուգատես
  4. Ձմեռային ազգագրական փառատոն
  5. Արտադրությամբ ուսուցման ստուգատես
Կազմակերպումը՝
  • Ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
  • Ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
  • Համագործակցային հանդիպում
  • Վարպետության պարապմունք
  • Կլոր սեղան
  • Արտագնա նախագիծ
Մասնակիցը ներկայանում է՝
  • Մենակ
  • Խմբով (ջոկատով, ընտանիքով, նախագծային խմբով)
Ստուգատեսների կազմակերպումը իրականացվում է Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Միջին դպրոցի, հետազոտական վարժարանի, քոլեջի հրապարակած նախագծերով:
Այս ձևաչափը թույլ է տալիս մասնակցին ցուցադրել իր գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական ներուժը տարբեր ձևաչափերով և համագործակցային միջավայրում:
Հասարակագիտական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի ընթացքում կազմակերպվում են մի շարք հետաքրքիր և ուսուցողական միջոցառումներ: Այս միջոցառումները ներառում են՝

1.Հասարակագիտական նախագծերի արդյունքների ամփոփում-ներկայացումներ:
2. Կլոր սեղանների շուրջ քննարկումներ:
3. Բաց քննարկումներ հրավիրյալ մասնագետների հետ:
4. Հետազոտական աշխատանքների պաշտպանություններ:
5. Տիգրան Հայրապետյանական օրեր:
6. Արտագնա պարապմունքներ:
7. Կրթական փոխանակումներով ճամփորդություններ:
8. Հասարակական-քաղաքացիական, համագործակցային նախաձեռնություններ:
Այս միջոցառումները նպաստում են սովորողներին, ուսանողների գիտելիքների ընդլայնմանը և նրանց ներգրավվածության բարձրացմանը կրթական և հասարակական ոլորտներում:
Ամփոփումները հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսների բլոգում. 2021-2024թթ
Արտադրությամբ ուսուցման նպատակն է սովորողների, ուսանողների և դասավանդողների անհատական, խմբային և համագործակցային նախագծերի միջոցով տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը: Այս ուսուցման ստուգատեսը միտված է ներկայացնել և կատարելագործել ուսումնական գործընթացները, ներառելով հետևյալ ուղղությունները.

1. Արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում:
2. Ուսումնական միջավայրի և ուսուցման պայմանների բարելավում, նորամուտներ:
3. Մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ:
4. Ցուցադրություն, իրացում (վաճառք):
5. Ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության և ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում:
Այս մոտեցումները նպաստում են սովորողների, ուսանողների պրակտիկ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, միաժամանակ ընդգրկելով արտադրական և բիզնես հմտությունների կիրառումը իրական պայմաններում:
Ամփոփումները արտադրական ուսուցման բլոգում
Մարզական ստուգատես.
Ուսանողների, սովորողների և դասավանդողների անհատական և խմբային մարզական նախագծերի և մրցաշարերի ստուգատեսը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվությունը և առողջ ապրելակերպը: Այն ներկայացնում է կրթահամալիրի հեղինակային մանկավարժության փորձը հանրակրթական մարմնամարզության և ֆիզկուլտուրայի կազմակերպման ոլորտում:
Ուղղությունները՝
1. 2-4 տարեկանների գլուխկոնծիների ստուգատես:
2. 5-6 տարեկանների մարմնամարզական և լողի ստուգատես:
3. 1-3-րդ դասարանների մարմնամարզական ստուգատես:
4. 4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության ստուգատես (մարմնամարզական):
5. 6-12-րդ դասարանների ընտրությամբ գործունեության ստուգատես (մարմնամարզական):
6. Դաստիարակների լողի ստուգատես:
7. Դասվարների մարմնամարզական ստուգատես:
8. Ընտանեկան մարզական նախագծեր.
Մարմնամարզական ստուգատեսի ընթացքում կրթահամալիրի բոլոր սովորողները, ուսանողները մասնակցում են ձմեռային մարզական խաղերին, ինչը նպաստում է նրանց ֆիզիկական զարգացմանն ու մարզական հմտությունների բարելավմանը:
Ամփոփումները մարզական լաբորատորիայի բլոգ. 2018-2024թթ
Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում և տարածումը:
Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները ներկայանում են տվյալ տարվա և ստուգատեսի ընթացքում իրենց կատարած աշխատանքներով այս բնագավառներում:
Այս միջոցառումը նպաստում է բնագիտական և տեխնոլոգիական կրթության մակարդակի բարձրացմանը, ներկայացնելով նորարարական մեթոդներ և ստեղծագործական նախագծեր:
Ամփոփումները բնագիտատեխնիկական լաբորատորիայի բլոգում