Բլեյան դպրոց. հեղինակային մանկավարժություն

6/18/2021, 9:25:00 AM

Բլեյան դպրոց. հեղինակային մանկավարժություն

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

«Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով» պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիրը Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ կրթահամալիրի համակարզմի հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված նախադպրոցական, հանրակրթական, անհատի օժտվածության զարգացման ծրագիր է։ Կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությունը ծրագրի՝ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում նախադպրոցական ուսուցման, լրացուցիչ կրթության՝ օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանման համար, ՀՀ բյուջեում՝ հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակում, նախատեսում է կրթահամալիրին ամենամյա պետական աջակցություն «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» անունով։

Ֆիզիկական բաց միջավայրը 

  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում 

  • Խաղողի թառմաներ, պտղատու այգիներ 

  • Բաց դռներով ուսումնական հաստատություն, առանց դռնապանի-պահակի-հսկիչի 

  • Անընդհատ փոփոխվող միջավայր՝ ներսում, դրսում 

  • Ուսումնական տանիքներ 

  • Ազատագրված նկուղը՝ ուսումնական միջավայր 

  • Ուսուցում անպատ, թափանցիկ միջավայրում 

  • Համացանց ամենուր՝ ներսում-դրսում 

  • Սովորողի, ուսուցչի՝ անհատական ուսումնական թվային գործիքով (նոթբուք-նեթբուք-պլանշետ) հաճախում 

  • Ուսուցում մասնագիտական միջավայրում՝ արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում, սրահներում 

  • Արատեսի դպրական կենտրոն 

  • Գեղարվեստի դպրոց 

    Արվեստանոցների, արհեստանոցների, լաբորատորիաների բաց ցանց

  • Ուսումնական գյուղացիական տնտեսություն 

  • Կենդանիներ, թռչուններ, բույսեր 

  • Պարտիզպանի գործիքներ 

  • Ուսումնական ջերմոց 

  • Մարզադպրոց՝ մարմնամարզական, խաղային մարզաձևերի, թենիսի, մենամարտության մարզաձևերի սրահներ, հրաձգարան-նետաձգարան, փակ լողավազան, մարզադաշտեր, ձիավարժարան, հեծանվային ակումբներ, հեծանվային ուղիներ, վազքուղիներ 

  • Երաժշտության դպրոց, համերգասրահներ 

  • 2-5 տարեկանների նոր մոդել խմբասենյակներ 

  • Բացօթյա լողափեր 

  • Ամառային պարտեզ 

  • Ձմեռային պարտեզ 

  • Դաշնամուր ամենուր՝ խմբասենյակներում, 1-3-րդ դասարաններում, սրահներում... 

  • Ֆոտո-տեսախցիկը, ձայնագրիչը (հեռախոսըյուրաքանչյուրի ուսումնական ամենօրյա գործիք 

  • Խուրջինով-ուսապարկով հաճախում 

  • Ուսապարկը, քնապարկը սովորողի, ուսուցչի անհրաժեշտ ուսումնական պիտույքներ 

  • Գրադարան ուսումնական կենտրոն՝ իր բաց ընթերցարաններով. բացօթյաընթերցարաններ 

  • Սովորողների տեղափոխում 

Ծրագրային-կազմակերպական միջավայր 

  • Առանց զանգի ուսուցում 

  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններ 

  • Հեղինակային ծրագրի ուսումնական շրջաններ 

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր 

  • Ուսուցում անհատական համակարգչով 

  • Ուսուցում անհատական խնդիրների ձևակերպմամբ և սեփական խնդիրների լուծմամբ 

  • Հեռավար ուսուցում 

  • Ուսումնական օրացույց 

  • Միջավայրի խնամքը և բարելավումը՝ ուսումնական աշխատանք 

  • Ուսումնական պարապմունքների բազմաձևություն 

  • Ընդհանուր պարապմունքներ 

  • Բացօթյա պարապմունքներ 

  • Համերգ-պարապմունք 

  • Ուսումնական ժամերգություն 

  • Ուսումնական պարապմունքներ թանգարանում, համերգասրահում, բնության, պատմության հուշարձանի մոտ 

  • Գեղարվեստը կրթահամալիրում՝ հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացում 

  • Բլոգային ուսուցում 

  • Նախագծերով ուսուցում 

  • Ֆլեշմոբներով ուսուցում 

  • Ուսուցում ամենամյա հանրակրթական ստուգատեսներով 

  • Ծեսերով ուսուցում 

  • Ուսուցման ակումբային կազմակերպում 

  • Տարբեր բնագավառների մասնագետների վարպետության պարապմունքներ 

  • Մշակութային, հանրային գործիչների հետ հանդիպում-ուսումնական պարապմունքներ 

  • Սովորողի անհատական պլան 

  • Երկարացված օրվա ուսուցում 

  • Անընդհատ սովորող ուսուցիչ. դասավանդողի շուրջտարյա դպրոց 

  • Մենթոր ուսուցիչներ 

  • Սովորող սովորեցնող 

  • Ուսուցչի օրագիր 

  • Ուսումնական ռադիո, TV 

  • Ուրախ օտար լեզու 

  • Օտար լեզուների ուսուցում-գործածում. բազմալեզու կայք, «Դպիր» մանկավարժական ամսագիր 

  • Հանրակրթական հայրենագիտություն 

  • Հանրակրթական բնապահպանություն 

  • Տեխնոլոգիական հանրակրթություն 

  • Կենդանիների, բույսերի խնամք 

  • Անձի խնամքի և դիզայնի տեխնոլոգիա 

  • Ռազմամարզական հանրակրթական համակարգ 

  • Ազգային խաղեր 

  • Հանրակրթական լող 

  • Հանրակրթական հեծանիվ 

  • Եռամարտ, հնգամարտ 

  • Ձմեռային մարզաձևեր 

  • Ուսումնական ճամբարներ 

  • Ուսումնական ճամփորդություններ 

  • Դաշտային-արշավախմբային ճամբարներ 

  • Կրթական փոխանակումներ 

  • Հանրակրթական կամուրջներ 

  • Գիտակների ներկրթահամալիրային, արտակրթահամալիրային մրցախաղեր 

  • Թերապիաներ՝ ձիաթերապիա, շնաթերապիա, լողաթերապիա, ֆիզիոթերապիա... 

  • Ուսումնական աշխատանքի արդյունքների գնահատում 

Բաց մեդիամիջավայր 

  • Ուսումնական կայք, ենթակայքեր 

  • Սովորողի, ուսուցչի կողմից ստեղծվող մեդիագրադարան 

  • Կրթահամալիրի տնօրենի բլոգ 

  • Դասավանդողների ուսումնական բլոգներ 

  • Սովորողների ուսումնական բլոգներ՝ սկսած 3-րդ դասարանից 

  • Մասնագիտական, սովորողների խմբերի, նախագծերի բլոգներ, մանկա-պատանեկան հանդեսներ 

  • Ուսումնական ռադիո՝ դպրոցական, դասարանական, խմբային ռադիոներ 

  • Սեբաստացի TV՝ դասարանական, խմբային TV-ներով 

  • Գրադարանի սպասարկման էլեկտոնային համակարգ, IT աջակցման անկետային համակարգը 

  • «Դպիր» մանկավարժական ամսագիր 

  • «Պարտեզ» նախադպրոցական ծրագրի կայք 

  • mskh.am փոստային համակարգ 

  • Ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցում 

  • Սոցիալական ցանցերում կրթահամալիրի, դպրոցի, խմբի, աշխատողի և սովորողի անհատական էջեր 

  • Տեսանյութի, աուդիոնյութի հրապարակման հարթակներում կրթահամալիրի, դպրոցի, խմբի, աշխատողի և սովորողի անհատական էջեր, ալիքներ 

Ծրագրի տարածման ձևեր 

  • Կրթահամալիրի կառավարման գործող խորհուրդ 

  • Կրթահամալիրում դասավանդողի ընտրության բաց համակարգ 

  • Կրթահամալիրի դիմող մասնագետների վերապատրաստումներ 

  • Հանրապետության հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ 

  • Ստեղծագործական հավաքներ, կլոր սեղաններ 

  • Ծեսեր, տոներ կրթահամալիրից դուրս՝ հանրային վայրերում, քաղաքում, գյուղում, այլուր 

  • Համերգ-ցուցադրություն-ներկայացում կրթահամալիրից դուրս՝ հայտնի դահլիճներում, ցուցասրահներում, հանրային վայրում 

  • Կրթական բաց ցանց 

  • Միջազգային նախագծեր 

  • Միջազգային ճամբարներ