Ուսումնական օրացույցի վարման կարգ

2/13/2024, 11:53:00 PM

Ուսումնական օրացույցի վարման կարգ

Կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում  փոփոխություններն արվում են կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը «Ուսումնական օրացույց» բլոգում, կրթահամալիրի կայքի «Օրացույց» բաժնում։  

Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։ Դրանք կազմում և հրապարակում են դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների աշխատակարգերի հիման վրա։ 

Կրթահամալիրի ամսվա ուսումնական օրացույցը կազմվում է մինչև նախորդ ամսվա վերջին երեքշաբթի օրը՝ կրթահամալիրի մասնաժողովի նիստը։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցը հրապարակում է  մանկավարժության կենտրոնը։ Օրացույցում հիմնավորված լրացումներ, փոփոխություններ արվում են ուսումնական շաբաթվա նախորդ ուրբաթ օրը։ Փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։ 

Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմվում է ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։ Օրվա աշխատակարգում գործերը ներառվում են հղումներով։ 
Օրվա աշխատակարգը  ուսումնական օրացույցի բլոգում հրապարակվում է նախորդ աշխատանքային օրը՝ մինչև 13։00, որպես նախագիծ։ Դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները մինչև 15։00 դրանում լրացում առաջարկում են գրավոր՝ հղում-հիմնավորումով։ Դրանից հետո աշխատակարգը հրապարակվում է նաև կրթահամալիրի կայքում։  Ուսումնական օրացույցում  փոփոխություն արվում է միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ 

Ուսումնական օրացույցի օրվա աշխատակարգն ունի հաստատուն կետեր: 

Աշխատանքային բոլոր օրերին՝ 

8:00-ից՝ ուսումնական երթ կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով 

9:00-ից՝  

9։00-9։15՝ ընդհանուր պարապմունքներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցպարտեզներում, միջին դպրոցում, հետազոտական վարժարանում, քոլեջում 

13։30՝ երկարացված օրվա ճամբարներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում 

Օրվա երկրորդ կեսին՝ ուսումնական պարապմունքներից հետո, հաստատուն են նաև  

  • ստեղծագործական խմբերի հանդիպումները (երգչախմբեր, Գրական ակումբ, Մանկավարժական ակումբ)՝ շաբաթը երկու անգամ. 
  • անկավարժական խորհուրդների, մասնագիտական խմբերի հավաքները՝ ամիսը մեկ անգամ. 
  • դասավանդողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները՝ շաբաթը մեկ անգամ. 
  • Առարկայական ֆլեշմոբները՝ ամիսը մեկ անգամ. 
  • ուսումնական ժամերգություն, ուրբաթ-համերգ՝ շաբաթը մեկ անգամ 
  • աշխատողների ժողով՝  ամիսը մեկ անգամ 
  • վարչական խորհրդի, մասնաժողովի հավաքներ՝ ամիսը 1-2 անգամ. 

Բոլոր տեսակի հանդիպումները և հավաքները օրացույցում արձանագրվում են համակարգողների ներկայացրած աշխատակարգի հիման վրա, որում պիտի արտացոլված լինի հավաքի, հանդիպման 

  • Ամսաթիվը, վայրը 
  • Մասնակիցների ցուցակը 
  • Նպատակը, կազմակերպման ձևը 
  • Անհրաժեշտության դեպքում կցված լինեն տեղեկություններ մարդու, թեմայի մասին 

Բոլոր տեսակի նախաձեռնությունների տևողությունները չպիտի գերազանցեն 60 րոպեն:  

Օրացույցում ներկայացված նախաձեռնությունը պիտի հաստատված լինի դպրոցի ղեկավարի, մասնագիտական խմբի, ուսումնական կենտրոնի ղեկավարի կողմից: 

Երկու և ավելի կարևոր նախաձեռնություն չեն կարող կազմակերպվել միևնույն օրվա միևնույն ժամին: Օրվա, ժամի փոփոխությունը արվում է համաձայնությամբ: 

Ուսումնական օրացույցում արտացոլվում են նաև օրվա ուսումնական ճամփորդությունները: 

Ուսումնական օրացույցի կատարողականը 

Ուսումնական օրացույցում ընդգրկված նախաձեռնությունների կատարողականի պատասխանատուն դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարներն են: 

Հավաքները, հանդիպումները, կլոր սեղանները, ընդունելությունները, ճամփորդությունները լուսաբանվում են կայքում: